Slaq.am-ը գրում է.
Նորվեգիայի հյուսիսում շրջվել է տուրիստական ավտոբուսը, որում գտնվել է 16 հոգի:
Ինչպես հայտնում է Vesti.ru կայքը՝ վկայակոչելով ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությանը, ավտովթարը տեղի է ունեցել Տրունես գյուղի մոտ: Ավտոբուսը պատկանում էր շվեյցարական տուրիստական կազմակերպությանը: Նա բախվել է ճանապարհի քարե պատնեշին, դուրս եկել երթևեկելի մասին և շրջվել:
Միջադեպի հետևանքով երեք հոգի զոհվել է, ևս մեկ հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նա ինքնաթիռով տեղափոխվել է հիվանդանոց: Մնացած 12 ուղևորներին մոտակա հիվանդանոցներում ցուցաբերվում է առաջին բուժօգնությունը:
Ավտովթարի պատճառները պարզվում են:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/210092/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել