mrbean072way-3da44b4066fc01642886bbe2660189b6a645d1a0-s6-c301in.am-ը գրում է.

Միստեր Բինը ամենահայտնի բրիտանացիների ցուցակում գերազանցել է վարչապետ Ուինսթոն Չերչիլին, կատակերգու Չարլի Չապլինին և արքայադուստր Դիանային: Այս մասին գրել է The Telegraph-ը՝ հղում անելով Բրիտանական խորհրդի համար Ipsos MORI-ի կատարած հետազոտությանը:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Բրազիլիայից և Գերմանիայից: Հարցման մասնակիցներին խնդրել են անվանել այն անձանց, ում նրանք ասոցացնում են Միացյալ Թագավորության մշակույթի հետ:

Ցուցակի առաջատարը դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրն է: Երկրորդ հորիզոնականում է Էլիզաբեթ II թագուհին, երրորդում՝ Դևիդ Բեքհեմը: Առաջատար դիրքերում են նաև գրող Ջոան Ռոուլինգը և երգչուհի Ադելը:

Նշվում է, որ միստեր Բինի կերպարը, որը ստեղծել է կատակերգակ Ռոուեն Աթկինսոնը, գերազանցել է շատ հայտնի անձանց, այդ թվում՝ Չերչիլին, Չապլինին և Դիանային: Բացի այդ, նա գերազանցել է երաժիշտ Ջոն Լենոնին և Քեմբրիջի դքսուհի Քեթրինին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել