Araratnews.am-ը գրում է.
«Առավոտ»օրաթերը անցնող օրերին տոնում է հիմնադրման 20-ամյակը: Այդ տարիների ընթացքում հանդիպած խոչընդոտների ու փորձի մասին այսօր լրագրողների հետ զրուցել է թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
«1994 թվականն էր, այդ ժամանակ հայտնի էին «Երկիր», «Ազգ», «Լրագիր», «Հայք» եւ այդ ժամանակ բոլոր թերթերը, բացի «Լրագրից», կուսակցական էին: «Առավոտ»-ը այդ ժամանակվանից պետք է ինչ-որ խոսք ասեր այն առումով, որ չպետք է լիներ կուսակցական: Եվ սկզբնական ժամանակներում բոլորը զարմանում էին: Պետք չէ ինչ-որ մեկի ասածը հալած յուղի պես ընդունել: Մեր լրատվամիջոցները չեն պաշտպանում և չեն էլ փորձում պաշտպանել շատ վարքուկանոններ, քանի որ այսօր նրանցից շատերը խնդիր ունեն ինչ-որ մեկին մյուսից պաշտպանելու»,- ասում է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ