Բարի լույս:
Ասում եմ, շատ բան է կախված նրանից, թե կնոջ կողքը ինչ տղամարդ է:
Տղամարդ կա, որ սովորական կնոջ մեջ արթնացնում է քնքշություն, սեր, տաղանդներ ա գտնում, ամեն ինչ անում ա, որ ինքնահաստատվի կյանքում: Մի խոսքով, ԹևԵՐ ա տալիս` երջանկացնում:
Տղամարդ էլ կա, որ կնոջը ճնշում, ստրկացնում, սարքում ա «ոչ մեկը»:
Ջարդում երազանքները, նվաստացնում, խեղճացնում, համոզում, որ իր տեղը խոհանոցն ա ու լվացքը, պոկում թևերը: Ու էս տղամարդը մի օր ստանում ա կատաղած, գռեհիկ, իրեն չսիրող, թևերը պոկած մի կին, որը կյանքի թռիչքները գործելու համար կոտրած թևերի փոխարեն անընդհատ ցախավելից ա օգտվում:
Էսօր մտքովս անցավ, որ եթե ես տղա լինեի` կարգին տղամարդ կլինեի: Էն առումով, որ շատ լավ կնայեի իմ փայ կանանց` մորս, կնոջս, քրոջս, բոլորին:
Ասելիքս ինչ ա` մի խեղդեք կնոջ մեջ իր ԵՍ-ը: Դրանց նրանք դառնում են ստերվա ու սկսում ցախավել փնտրել:
)))))))))
էս հրաշալի նկարների շարքն էլ վայելեք առավոտ շուտ: