1817 թ. – ծնվել է Հովհաննես Այվազովսկին, հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ (մահ. 1900):

1845 թ. – գերմանացի երկրաբան Հերման Աբիխը թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ բարձրացավ Արարատի գագաթը:

1907 թ. – Մեծ Բրիտանիայի բանակի Գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Բեյդըն Փաուելը ստեղծեց առաջին սկաուտական կազմակերպությունը:

1927 թ. – ծնվել է Հարի Մուլիշը, Հոլանդացի ականավոր գրող, դրամատուրգ, բանաստեղծ (մահ. 2010 թ.):

1928 թ. – ծնվել է Կոնստանտին Օրբելյանը, հայ նշանավոր երգահան, դաշնակահար, դիրիժոր (մահ. 2014):

1929 թ. – ծնվել է Ավետ Տերտերյանը, հայ երգահան (մահ. 1994 թ.):

1958 թ. – ստեղծվեց ՆԱՍԱ-ն, ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը:

1981 թ. – տեղի ունեցավ Արքայազն Չարլզի և Դիաննա Սփենսերի հարսանիքը:

1983 թ. – մահացել է Լուիս Բունյուելը, իսպանացի նշանավոր ռեժիսոր, կինեմատոգրաֆի մեջ սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (ծն. 1900 թ.):

Աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել