Արի չսկսեմչսկսեմ այս խեղճ ու կրակ թղթի սկզբիցայլ, ասենք, սկսեմ վերջիցբայց ո՞նց սկսեմինչպե՞ս գրեմչէ, չէ, ասելու շատ բան ունեմբայց որի՞ց սկսեմինչպե՞ս սկսեմայնքան խառնեն մտքերս ու եսոր այս մի հատիկ թղթից չենք կարողանում մի ինչ-որ նամակի վերնագիր անգամ որոշենք......

Բարև, վաղուց է, ինչ ոչինչ չեմ ասել, ու ասելիքներս մեկ առ մեկ հավաքվել են կոկորդիս, խեղդում են արդեն, սակայն բառերս չեն հերիքում, կամ այնքան խառնեն, որ չգիտեմ .....
Կարոտել եմ քո ակնթարթային հայացքը, քո՝ ինձ նայող աչքերը, մեկ հատիկ կարոտով եմ կարոտել:
Գիտե՞ս, այսօր այն օրն է, այն օրը, երբ ես ու դու դիմավորեցինք մեջ վերջին առավոտը, չէ, տխուր չեմ գրողը տանի, այլ առհասարակ, այնքան են հիշողությունները հիշեցնում այդ օրը, որ կարծես նորից ապրում եմ, կամ լոկ-լոկ վերապրում եմ այդ առավոտը, սակայն առանց քեզ ......
Գիտե՞ս, միևնույնն է, գեղեցիկ առավոտը, թեկուզ այն նման չէ այն առավոտին, սակայն գեղեցիկ է, չքնաղ, անսովոր .........
Նորից բարև, այս անգամ զուտ բարև, բարև, քանզի արդեն առավոտ է, գիտե՞ս, այսօր որոշել եմ մաքրություն անել իմ ներսում, հավաքում եմ բոլոր իմ հիշողությունները, մեկ առ մեկ նրանց վրայի փոշին մաքրում, մեկ առ մեկ հիշում ու հեգնում, ժպտում, ծիծաղում, ատում, արտասվում ....դասավորել եմ իմ ներսը, մի վախեցի՛ր, քեզ քո տեղից չեմ շարժել, դու կաս, դու մնում ես, դու անփոփոխ ես, ու անգամ չեմ համարձակվում դիպչել այդ կետին, այդ անկյունին .....
Գիտե՞ս, կարոտում եմ, զգում եմ, թե որքան է փոխվել կյանքս, սակայն կարծես անցյալից կարչած, ներկայում փնտրում եմ այն երանելի պահերն ու վայրկյանները, ա՜խ, որոնք հիշելիս սպիացած իմ վերքերը նորից սկսում են բացվել, ցավալ. չէ, չեմ կարողացել մոռանալ քեզ, սիրուս վրա այնքան եմ ուժ ծախսել ու վատնել, որ ուժ չունեմ քեզ մոռանալու, պարզապես մի կես, մի կտոր ուժ է մնացել, որը վատնում եմ շնչելու վրա ......հեշտ չէ, ինչքան էլ որ ամեն ինչ լավ լինի, միևնույնն է, դու չկաս, ու ինչ-որ մի կտոր շնչառություն է պակասում իմ շնչից ու դժվարանում եմ շնչել .............
Գիտե՞ս՝ ինչ է սպասելը, արի չիմանանք դա, արի չիմանանք, թե ինչ է սպասելը, թե ինչպես եմ քեզ կարոտում, ափսոս, որ դու այդ չես զգում, բայց, ի՞նչ է կարոտը, ախ գրողը տանի, երանի դա էլ չիմանայի, դրա տեղն էլ չիմանայինք, չէ, կարոտում եմ, կարոտում եմ ...........կարոտում...........
Լռեց նորից, լռեցին շուրթերս, չեմ ուզում, սա մեր վերջին առավոտն էր, կյանքում ամեն ինչ սկսում է առավոտից, բայց.......մենք մահացանք առավոտյան, ես և դու, մենք բաժանվեցինք երկու հատիկի, ես և դու ....... իսկ մի ամբողջ ՄԵՆՔ, չկա .........մի հատիկ Մենք, կիսվեց ու դարձավ երկու հատիկ՝ Ես և դու...............
Ինչի՞ց սկսեմ, չեմ կարողանում, չէ, չեմ կարողանում ..........
Ինչ-որ հոգնածություն է իջել ուսերիս, տարօրինակ մի հոգնածություն, հոգնել եմ իմ ներսում գտնվող պատերազմներից, իմ հոգում գտնվող զինադադարներից ու շղթայական հրադադարների խախտումներից ..... հոգնել եմ ոչ թե պայքարելուց կամ հաղթելուց, կամ պարտավելուց, այլ լոկ հոգնել եմ մի ուղով ընթացող իմ կյանքից..... Ախ, այն, անգամ այն մաքուր թեկուզ և կեղծ ժպիտը այլևս չկա, դա էլ եմ կորցրել պատերազմում, դա էլ եմ տվել դատարկությանը, և հիմա անգամ իմ հայացքի մեջ նայելիս գիտես անհասկանալի ոչինչ չես տեսնի, ոչինչ այլևս չկա, ու այդ դատարկությունը իջել ու գրկել է հայացքս անգամ, ոչինչ չկա այլևս անցյալից, ոչինչ չի մնացել, ու գիտե՞ս, լոկ հիմա եմ հասկանում, թե ինչու նորից կվերադառնայի այնտեղ, հենց այն օրը, մեր վերջին առավոտը, ուղղակի կապրեի նորից, էնքան սիրուն էր, էնքան լուռ ու խուլ, էնքան սառը ու տաք .....բայց ոչ, կյանքը անցյալից վերցրել ու շպրտել է ինձ ներկա, որտեղ չկաս դու, ու իրոք շնչառությունս պակասում է, հավատա..........
Ու նորից, դանդաղ, կիսաառողջ քայլում եմ դեպի հավերժություն ձգվող իմ մենակությունը, նստում արդեն ինձանից հոգնած ու մաշված աթոռիս, վերցնում կիսատս թողած բաժակը, վառում ինձ մաշող ծխախոտը ու սպասում նորից: Ախ այնքան եմ սպասել, որ ինքս էլ արդեն չգիտեմ, թե ինչ եմ սպասում .......
Ա՜խ, նորից բարև, խառնեմ, առավոտս գիշերվա հետ խառն է, բարև չունի ոչ մի պատասխան, բարև ու նորից բարև, բայց չկա ձայն, ընդամենը այսօր այն օրն է, այն առավոտը, մեր վերջին առավոտը, բարի լույս, ա՜խ բարև ու մնաս բարով..............
Երանի՜ տանջող այդ բարևից հետո հաջորդեր ոչ թե կարոտն ու ցավը, այլ ամենին, քեզ ու ամեն ինչ, ինչ որ կա, դրանց հաջորդեր «մնաք բարովը»....
Ու ոչինչ այլևս չմնար, այդ մի հատիկ «մնաս բարով»-ից հետո.
Բայց անգամ այս մնաք բարովն է կիսված, դա քեզ եմ ասել, ոչ թե զգացմունքներին, ոչ թե, ախ գրողը տանի, բարի լույս ու մնաս բարով ...........


Մնաս Բարով.........


Չէ, չկա նման ճիշտորքան էլ որ կյանքում «մնաս բարով»-ը ասվում էսակայն, միևնույնն է, դրանից հետո ոչինչ չի վերջանումոչ մի պատմության մեջդեռ վերջակետը չի դրվումչէ՞ որ մարդիկ հեռանալուց հետո միշտ էլ թողնում են մեզ հիշողություններ, որոնք երբեմն մեզ ուղղակի ցավն են պատճառումանգամ լավ հիշողությունները. չէ որ այլևս նրանք չեն կրկնվում:

Առավոտները նոր սկիզբ են բերում, սակայն կյանքում հանդիպում են այնպիսի առավոտներ, որոնք վերջ են բերում ....

Գրողը տանի, բարի լույս, բայց մնաս Բարով................
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել