Ադրբեջանցի թուրքերի վարած հոգեբանական պատերազմի հիմնական ցիկլը շատ պարզ է. 

[գործողություն]. Անընդհատ ճնշում սահմանամերձ գյուղերի ու դիրքերի վրա։ 

[ակնկալվող արդյունք Ա]. Սահմանամերձ գյուղերն աստիճանաբար դատարկվում են... Միանգամից չէ, բայց եթե տարիներով կրակոցները շարունակվում են, ապա ինչ-որ պահից դա սկսում է ազդել մարդկանց վրա, ինչքան էլ որ պինդ լինեն... Ինչքան դատարկվում են, այնքան ավելի դժվար է դիրքերը պահել, նույնիսկ պայմանագրային հիմունքներով։

[ակնկալվող արդյունք Բ]. Ուղերձ է փոխանցում հակառակորդի (այսինքն՝ մեր) լսարանին. «Ձեր ղեկավարությունը / բանակը չեն կարող ձեզ պաշտպանել, ինչ ուզենք, կանենք ձեր հետ»։ Ուղերձն այնքան ավելի արդյունավետ է, որքան ավելի շատ են գրում այդ մասին հակառակորդի (այսինքն՝ մեր) լրատվամիջոցները, որքան ավելի լաչառ տոնայնությամբ են այն մատուցվում։ 

Հայկական կողմը, բնականաբար պատասխան տալիս է։ Բայց ադրբեջանցիներն իրենց կորուստների մասին շատ ավելի քիչ են հայտնում, քանի որ իրենց մոտ լրատվական դաշտը խստորեն վերահսկվում է։ Հայտնելիս էլ «Գազանաբարո հայերը վիրավորել են ադրբեջանցի կնոջը/երեխային, մենք պատասխանել ենք, հայերը լռել են» ձևաչափով են փոխանցում։ Թե ինչ կմտածի ադրբեջանական հանրությունը՝ մեծ հաշվով թքած ունեն, որովհետև հանրությունն ադրբեջանում ոչ մի բան չի որոշում։

Տեսեք ինչ է ստացվում. ինչքան շատ ենք լուսաբանում սահմանում կրակոցները, այդքան ավելի են շահում ադրբեջանցիները։ Եւ ինչքան ավելի ողբալի նոտաներով է դա արվում, է´լ ավելի են շահում։ Էն որ հերթական հայի սիրտը չի դիմանում, ստատուս է գրում. «Սիրտս պայթում է, էլ չեմ կարող լռել. նոր գյուղից զանգեցին, ասում են էլի կրակում են... Ինչքա՞ն է էսպես շարունակվելու» ու դա մի 100 հոգի share է անում, դա էլ է շատ լավ տեղավորվում ադրբեջանական գործողությունների սպասված արդյունքների շրջանակներում։ 

«Բա ի՞նչ անենք, իրենք մերոնց կրակեն, իսկ մենք լռե՞նք»։

Եթե իսկապես օգտակար ասելու բան չունեք, ապա հա, լռեք, որովհետև վայվույից միայն վնաս է։

Եթե կարող եք գնալ ու բնակվել այդ գյուղերում, գնացեք։ Եթե կարող եք կոնկրետ մի ճանապարհ կառուցել, մի պաշտպանող պատ դնել (այստեղ ուշադիր. ոչ ամենուր այդ պատերն իմաստ ունեն, որովհետև թուրքերի դիրքերն տեղեր կան՝ շատ ավելի բարձր են)։ Եթե կարող եք ինչ-որ ծրագիր իրականացնել սահմանամերձ գոտում՝ իրականացրեք (բայց պետք չի, էլի, բերել երեխեքին Երևան, մայրաքաղաքի սուտի փայլով ջիջիլ գցել, հետո հետ ուղարկել. տեղում արեք ինչ անում եք կամ էլ գոնե մարզերում)։

Եթե հակառակորդին պատասխանելու ցանկությունն անհաղթահարելի է, էլի կարող եմ ուրախացնել. պայմանագրային ծառայության կարող եք անցնել, եթե առողջությունը թույլատրում է։ 

Ցանկացած դեպքում՝ ինչ էլ անելու լինեք, մինչև 5-6 անգամ կոնկրետ տեղը չգնանք, հազար հոգու հետ չխոսեք, չհասկանաք, թե ով է տեղում գործ անողն, իսկ ով է գլուխ հարդուկողը, ով է ճիշտ ասում, ով է սուտ խոսում, ոչ մի բան մի սկսեք, որ ձեր սուղ գումարներն անիմաստ չմսխվեն։

«Բա լավ, մինչև ե՞րբ ըսենց...»։

Միշտ։ Դարերով կռիվների մեջ ենք ապրել, դարերով էլ ապրելու ենք։ Սա է մեր տարածաշրջանը։ Հոգնած ազգերը վերանում են։ Եթե չենք ուզում վերանալ, ապա միշտ էլ պիտի պատերազմին պատրաստ լինենք, միշտ էլ պիտի ռազմականով մտածենք, միշտ էլ մեր երեխեքին պիտի լավ կռվող մեծացնենք, ու բացատրենք, որ իրենք էլ՝ իրենց երեխեքին պիտի այդպես դաստիարակեն։

Իսկ կոնկրետ սահմանում կրակոցների խնդիրն իրականում կարող է վերջնական լուծում ստանալ միայն հակառակորդի բոլոր դիրքերը գրավելով։ Ընդ որում ոչ բոլոր հատվածներում թուրքերի դիրքերը հնարավոր է գրավել ու պահել, աշխարհագրության ու ռելիեֆի հարց կա։ Այնպես որ իդեալական տարբերակն Ադրբեջանը կազմալուծելն է։ 

Էսքանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել