Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը քաղցրավենիքի շուկայում ներկայացնում է իր նոր ապրանքանիշը ՝ «Happyk»: Հուլիսի 26-ից կարող եք համտեսել այս անվանումով քաղցր բամբակները։
Հետաքրքիր մտահղացման և յուրօրինակ անվանման մասին հաղորդավարուհին պատմեց ArmStar.am-ին։
Ինչպե՞ս ծագեց նոր ապրանքանիշ ներկայացնելու գաղափարը։
Քաղցր բամբակը մանկության տարիներից մինչև օրս եղել է իմ թուլությունը: Այն ժամանակ երեխա էինք, ընտրության հնարավորություն չունեինք և նույնիսկ չէինք մտածում, որ բամբակը կարող է նաև տարբեր համերի լինել ու պատրաստվել ավելի հիգիենիկ պայմաններում:
Երբ սկսեցի աշխատել և մեկնել տարբեր երկրներ, պարտադիր փորձում էի այնտեղի արտադրանքն ու օր օրի համոզվում, որ Հայաստանում հիմնականում սիրողական մոտեցում է. սկսած պատրաստողի ձեռնոց կրելուց մինչև բազմահամ տեսականին: Եթե պաղպաղակների առումով Հայաստանում արդեն ընտրության հնարավորություն կա, ապա տեղում պատրաստվող քաղցր բամբակի նկատմամբ անտարբեր են եղել գործարարները: Որոշեցի լրացնել այդ բացը և Հայաստանում էլ զարգացնել քաղցր բամբակի ժամանակակից մշակույթը, չէ՞ որ այն ոչ միայն մանուկների, այլև մեծերի սիրելի քաղցրավենիքն է, որը միանշանակ առաջացնում է դրական էմոցիաներ:
Շատ հետաքրքիր անվանում ունի՝ «Happyk», ինչո՞վ էր պայմանավորված անվան ընտրությունը։
Happyk, որովհետև այն իմ հորինած և սիրելի բառերից է: Մտերիմներիս ծննդյան տարեդարձը շնորհավորելիս «Happy Birthday»-ի փոխարեն ավելի կարճ ասել եմ «Happyk», «k»-ն՝ որպես փաղաքշական մասնիկ: Հետո հասկացա, որ մեր ամեն օրն է «happy» կամ օրվա ինչ-որ մի պահ կարող է լինել «Happy-ի (ուրախ) մասնիկը», այսինքն՝ «Happyk»-ը: Հենց այդպես էլ՝ հեշտությամբ, «Happyk»-ն այօր դարձավ քաղցր բամբակ, վաղը՝ գուցե այլ բան, կարևորը՝ ուրախ լինի։
Որտե՞ղ կարելի է հանդիպել «Happyk»-ին:
Հուլիսի 26-ից «Happyk» տաղավարներ կարող եք տեսնել «Երևան» մոլում, ինչպես նաև Ծաղկաձորի կենտրոնում: Հետագայում մենք արդեն կլինենք ժամանցի և առևտրի այլ կետերում, այլ քաղաքներում, ինչպես նաև ցանկացած տոնի մասնիկը կդառնանք: Ունենք նաև շարժական տաղավարներ, որոնք քաղաքի տոնակատարությունների, մանկական տոնախմբությունների, ակումբային երեկոների և այլ առիթների «հեփի» մասնիկը կդառնան:
Շարունակությունն` այստեղ