Չիկագոյի համալսարանի գիտնականները հատուկ սարքի միջոցով պարզել են, որ տարեցների մի մասիհիշողության, ուշադրության ու մտածելու գործառույթները կատարող ուղեղի հատվածներն ավելիզարգացած են, քան ընդունված է կարծել:

Շատ հետազոտողների կարծիքով՝ այս հազվագյուտ երևույթի գաղտնիքը գեների, երբեմն նաև գեներիու առողջ ապրելակերպի համատեղության մեջ է թաքնված:

Երբ գիտնականները 80-ամյա 12 ծերունիների հետ անցակցրել են հիշողության ու մտածողությանգործառույթների վիճակը ստուգող թեստ, պարզվել է, որ շատերի մոտ վիճակը շատ ավելի լավ է, քանավելի երիտասարդ տարիքի շատ մարդկանց մոտ:

Ուշագրավ է, որ այս բացառիկ ծերունիների մոտ ուղեղի կեղևի առաջնային հատվածը շատ ավելիհաստ է, քան կարելի է հանդիպել 50-65 տարեկան չափահաս անձանց մոտ: Դրա շնորհիվ, հաճախտարեցներն ավելի հեշտ են լուծում խնդիրներ, որոնք անլուծելի են երիտասարդների համար:  Ուղեղինման ակտիվությունը պայմանավորված չէ հարստությամբ կամ առողջ ապրելակերպով: Նրանցիցշատերը 20 տարի շարունակ և ամեն օր տուփերով ծխախոտ են օգտագործել ու ամեն երեկո մարտինիկոնծել, այն դեպքում, երբ ուրիշները երբեք ծխախոտի ու ալկոհոլի չեն դիպչել:

Մասնագետները հույս ունեն, որ այս հայտնագործությունը նոր հնարավորություններ կստեղծիտկարամտությունն ու Ալզհեյմերի հիվանդությունը բուժելի դարձնելու հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել