Emedia.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի, բազմաթիվ արվեստագետների և երաժշտասեր երևանցիների հետ միասին մասնակցել է հայկական ջազի և էստրադայի աստղերի ճեմուղում Երևանի ավագանու անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի անունը կրող աստղի հանդիսավոր բացման արարողությանը:
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ներկաները նախ իրենց գնահատանքի խոսքն են ուղղել մաեստրո Վարդազարյանին՝ բարձր գնահատելով նրա ունեցած դերը հայկական երաժշտարվեստի զարգացման գործում:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ, բոլոր ներկաների անունից շնորհավորելով և ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթելով մաեստրոյին, նկատել է, որ սա այն եզակի դեպքերից է, երբ այսօրինակ գնահատանքը վաստակաշատ արվեստագետին մատուցվում է կենդանության օրոք, ինչն իր հերթին առավել նշանակալի է դարձնում իրադարձությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ