Մոսկվայում Լեւոն Հայրապետյանի կալանավորմանն անդրադարձել է նաեւ «Ռեգնում»-ը: Խոսելով կատարվածի հավանական շարժառիթների մասին, հեղինակը կարծում է, որ«դրանք կարող են լինել ինչպես քաղաքական,այնպես էլ երկրային»: Հետաքրքրական է, որ «քաղաքական» շարժառիթների մասին խոսելիս նանկատել է տալիս Սերժ Սարգսյանի արգենտինյան մամուլում հնչեցրած Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առթիվ, Հայաստանի մտահոգությունը եւ բխեցնում, թե «դրանից անմիջապես հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն Ռուսաստանի այգին բավական ծանր քար նետեց»:Անրի Ռենոն, ինչպես հայտնի է, ասել էր, որ Ֆրանսիան, իբրեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, «չիկարող զենք վաճառել ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին», ինչից ռուսաստանցի մեկնաբանը եզրակացնում է. «Ստացվում է, որ այս դեպքում Երեւանի եւ Արեւմուտքի (քանի որՖրանսիան ԱՄՆ-ի հետ գտնվում է խաղաղարար ընկերակցության «արեւմտյան թեւում») մոտեցումները համընկել են, ընդսմին ոչ այնքան միանշանակ հարցում: Եւ, իհարկե, Մոսկվային այդպիսի համընկնումը դուր գալ չի կարող»:Եւ ահա թե ինչու. «Հատկապես հակամարտության կողմերին ռուսաստանյան զենքի մատակարարումն է թույլ տալիս, առաջինը ապահովել հակամարտության գոտում ուժային պարիտետը, երկրորդ (ինչը, մեղմասած, ավելի անկարեւոր չէ) ամուր ապահովել իր (Ռուսաստանի.- Վ. Ա.) ռազմա-քաղաքական ներկայությունն Անդրկովկասի այդ հատվածում»:Ասվածը որեւէ արտառոց «մեսիջ» չէր դիտվի, քանի որ վաղուց է հայտնի, թե ԼՂ հարցում որն է Ռուսաստանի պետական շահը, եթե «Ռեգնում»-ի հեղինակը թույլ չտար մի այսպիսի ընդհանրացում անել.«Եւ այդ հարթակում «ոչ համակարգային» որեւէ Լեւոն Հայրապետյանի նման չվերահսկվող խաղացողին երկայությունն, անկասկած, չի կարող շարունակվել, քանի որ պատերազմի եւ խաղաղության բանալիները կարող են լինել միայն մեկի ձեռքում: Որպես «պատերազմի եւ խաղաղության հարթակի խաղացող» ինչո՞վ է Ռուսաստանին անհանգստացրել Լեւոն Հայրապետյանը: Միակ «ռազմական» նախագիծը, որի հետ կապվում է գործարարի անունը,Արցախում Սուվորովի- Մադաթովի անվան ուսումնարանի կառուցումն է:Թերեւս, Լեւոն Հայրապետյանի որպես «անկառավարելի խաղացողի» կերպարը չի՞ տեղավորվում Ադրբեջանի հետ Ռուսաստանի «վերընթաց զարգացող հարաբերությունների» համատեքստում: Այդդեպքում, հավանաբար, պետք է համաձայնել գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի տեսակետին, ըստ որի Լեւոն Հայրապետյանին «պատվիրել է» Ադրբեջանը: Մոսկվայում կալավորվելուց մի քանի օր առաջ ԼեւոնՀայրապետյանը Տեր-Թադեւոսյանի ուղեկցությամբ Արցախում է գտնվել: