Ես իրոք չեմ հետևել, թե ում են դատել ու ինչի համար։
Հանվողների, թե էէէէն հանվող-...ների..
Չգիտեմ, ինչ-որ ուշադիր չէի։
Բայց չեմ զարմանում երկու տարվա համար։ Եթե գնացել եք Ռուսաստան, մտել եք ռուսական եկեղեցիներ, կզգայիք տարբերությունը մերոնցից։
Խիստ են, համարյա` անբարեհամբյուր։ Ձայն չհանես, ոտքդ ներս դրեցիր, գլխաշորը բուռդ են դնում ու նայում, որ հանկարծ գլխաբաց չմտնես։
Նույն չոր ու սուր խստությունը, ինչ մուսուլմանական մզկիթ մտնելիս։
Ես առանձնապես չհասկացա, թե ինչու ենք հայերս հուզվել այս առթիվ։
Հայերս, որ դեռ նույնիսկ գլխածածկ եկեղեցում լինելը չենք ընդունել։
Ռուսական եկեղեցիների կանոնների ու դատարանների որոշումների համարժեքության դատավորի գործը մե՞զ է հասել:
Վայքու։ Մալոչ մեզ, որ ճիշտն ասեմ։
Գուցե էլի բան եմ աչքաթող արել, չգիտեմ։
Բայց հետևությունը երևի այլ պիտի լիներ. Թե ինչպես են մյուսները ստիպում հարգել իրենց սրբությունները։ Ստիպում, որ հյուրը իր գլխարկով /կամ լրիվ հակառակը/ չմտնի իրենց տուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: