Emedia.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:
Խոյ
Ամբողջ օրվա ընթացքում ձեր ուշադրությունն անընդհատ զբաղեցնում են մանրուքները: Բացառված չէ, որ դրանով պայմանավորված` ավելի շուտ կհոգնեք ու կթախծեք: Իրական Խոյերի համար ըստ աստղերի անհնարին բաներ չկան, ու չկան խնդիրներ, որոնք նրանք ի վիճակի չլինեն լուծել: Քաոսային խնդիրները լուծելուց մի խուսանավեք, աշխուժացրեք ձեզ շրջապատը, թող որ այսօր ձեզ շրջապատեն միայն դրական աուրայով մարդիկ: Դարձրեք օրը ավելի շատ զգացմունքային ու ստեղծագործական: Նվիրեք օգտակար նվերներ:
Ցուլ
Ստեղծագործական մոտեցումները այս կամ այն հարցի նկատմամբ այսօր լավ ծառայություն կմատուցեն ձեզ հատկապես մասնագիտական ոլորտում: Հանկարծակի կզգաք, որ շրջապատի ուշադրությանն այսօր ավելի շատ եք արժանանում: Վերջին ժամանակների զգայական լարվածությունը կհիշեցնի իր մասին, հնարավոր է ձեզ արժանացնեն բացառիկ ակնեղծության, ինչը կարող է արմատապես փոխել իրադրությունը թե լավ, թե վատ իմաստով: Ֆինանսական հարցերում ռիսկի դիմելու անհրաժեշտություն չկա, հետաձգեք խոշոր վճարումների կատարումը կամ ունեցվածքի ձեռքբերումը:
Երկվորյակներ
Այսօր զգուշություն է պետք ցուցաբերել, նաև` համբերություն այլոց հետ հարաբերվելիս: Ոչնչից կարող են ծագել խնդիրներ, դիմակայության բացահայտ իրավիճակներ, մրցակցություն: Մեծ է վնասվածքներ ստանալու հավանականությունը: Ցանկալի կլինի սահմանափակել տեղաշարժերը ու արկածներ չորոնել հատկապես երեկոյան ժամերին: Կարող են դրսևորվել նոր իրողություններ` ստիպելով փոխել վերաբերմունքը սովորական հարաբերությունների նկատմամբ: Մի թողեք, որ մարդիկ ձեզ ներշնչեն ոչ դրական մտքեր կամ անվստահություն սեփական կարողությունների նկատմամբ:
Խեցգետին
Նոր թափ են ստանում իրավիճակները, որոնցում վերջին ժամանակներս զգացվում է թաքնված լարվածություն: Զգացմունքները ու ապրումները անկայուն են: Արտաքին ազդեցության ներքո կարող եք ամբողջությամբ փոխել ձեր պլանները: Ունակ եք կատարել անսպասելի քայլեր` անակնկալի բերելով թե մտերիմներին, թե գործընկերներին: Ուշադիր եղեք այլոց խնդիրների ու դրանց լուծման եղանակների վրա: Անսպասելի քայլերն ու զգացմունքների դրսևորումները կարող են ազդանշան հանդիսանալ այն բանի, որ իրավիճակը այլևս ձեր հսկողության տակ չէ:
Առյուծ
Կյանքը եռում է անասելի գեղեցիկ գույներով: Կրքերը կարող են թեժանալ ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական ոլորտում: Դուք կարողանում եք համախմբել բոլորին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Սպասում եք կարևոր նորությունների, քանի որ որոշ հարցադրումներ ձեզ ուղղակի հանգիստ չեն տալիս ու թույլ չեն տալիս կենտրոնանալ որևէ գործի վրա: Աշխատեք կյանք ներմուծել որևէ հանգիստ ու գեղեցիկ բան, որը կպարգևի հաճելի զգացումներ: Դա առջևում սպասվող անխուսափելի լարվածությունը թոթափելու հիանալի միջոց կլինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ