A- Ես հասկանում եմ, որ դու վախենում ես, բայց իրականում այդ ամենը իրենց խնդիրը չէ, կարող է քեզ ճիշտ է թվում, մարդ սխալվում ա ու այդ սխալներով ա կյանքը հետաքրքիր, դու թույլ մի տուր, որ իրենք քեզ ճնշեն, արա այն ինչ ուզում ես, այն ինչ ճիշտ ես գտնում, կարողա դա ճիշտը չի, բայց թող, որ ինքդ սխալվես ու չվախենաս դրանից քանի որ «ничего не вечно», մի վախեցիր, ես քեզ հետ եմ, առաջ քայլիր.. լսու՞մ ես...

T- տարիները գլորվում են, իսկ ես բացի մտածելուց ուրիշ ոչինչ չեմ անում, վախենում եմ գործել հասկանու՞մ ես:

A- շատ երկար ես մտածում..ժամանակն է:


T- Ոչ մի երիտասարդ չի հանդուրժի մինչև ես վերականգնվեմ, դա միայն ֆիլմերում է, համբերությունը նրանց բնորոշ չէ:


A- Շատ սխալվում ես.. "не все такие"...

T- Ո՛չ:

A- Լսի՛, կգա մի օր ու դու կտեսնես նրան, ու կասես վայ ես ոնց եղավ,,,

T- հահա երթուղայինում, չէ՞

A- կամ էլ սրճարանի լոգասենյակում

T- կամ էլ 9 համարի «տռոլիկում»

A- հա, ճիշտա ու հենց այնտեղ էլ կամուսնանաք))

T- լօլ, ես քեզ սիրում եմ, գիտե՞ս, հենց սենց, շնորհակալ եմ, որ դու կաս
  

A- ես էլ քեզ Տաթուշոկ, երջանիկ եմ, որ ունեմ քեզ, շատ շատ . . .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել