Նախօրեին Հանրային խորհրդում նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հնչել են նաև բազմաթիվ առաջարկներ՝ սահմանամերձ գոտու ամրապնդման և անվտանգության ապահովման խնդիրների շուրջ:
«Ակտիվ քննարկում է ծավալվել մասնավորապես սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու հարցի շուրջ, որին նախագահը դեմ է արտահայտվել և հանգամանորեն ներկայացրել այսօր արդեն առկա բոլոր այն հնարավորությունները, որոնք ստեղծված են զինված ուժերում՝ զենք բռնելու ունակ սահմանամերձ բնակիչների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Խաղաղ բնակչությանը զինել ու ինչ դնել դրա անունը. ինքնապաշտպանությո՞ւն ենք կազմակեպում լոկալ մակարդակում, թե բանակի զգունության ու մարտունակության շեմն ենք հարվածի տակ դնում, կարծես բանակը այնքան ունակ չէ, որ խաղաղ բնակիչները պետք է մասնակցեն անվտանգության պահպանմանը զինվելով:
Դա ավելի շատ ռիսկային է, քան անվտանգ: Անվտանգության երաշխավորը, բանակը քանիցս ապացուցել է, որ միշտ զգոն է, ու ցանկացած դիվերսիոն գործողություն կամ հակառակորդի արկածախնդրություն չեզոքացնում ու հաղթանակած է դուրս գալիս խնդրի կատարման տեսանկյունից:
Իսկ այն, որ խաղաղ բնակիչը կարող է պաշտպանել, դա փաստ է, նա առանց այդ զինվելու հայտարարությունների էլ արդեն պաշտպանում է ու անվտանգության պահպանման մեջ ուրույն ներդրում է ունենում իր այնտեղ ապրելով ու արարելով:
Իսկ ինչպիսի քայլ կլինի խաղաղ բնակչության զինումը ԼՂ հակամարտության բանակցային այս պրոցեսում, ինչպիսի քաղաքական դիվիդենտ կբերի, կամ կխլի...