Ես մի քանի օր առաջ միտք էի հայտնել, որ ադրբեջանցիները նույնպես կարող են կարոտել իրենց հայրենիքը, ուր ծնվել-մեծացել են, ուր թաղված են իրենց նախնիները, ինչպես որ նկարագրված է հայկական «Կարոտ» ֆիլմում:
Արձագանքը անսպասելի ծանր էր և ոչ ադեկվատ: Մի հայտնի հեռուստաընկերության ղեկավար անգամ ինքնաջնջվեց ընկերներիս ցանկից:
Ահա ձեզ ապացույց, որ այդպիսի բան հնարավոր է, որքան էլ չցանկանաք:
«Hamlet Abrahamyan Հիմա պատմեմ, առիթը ներկայացել է։ Մի հեռու հեռավոր ընկեր ունեի, մի օր զանգեց, թե լսի մի բան պատմեմ: Մոսկվայում են ապրում։ Ասեց՝ մի շատ մոտիկ ընկեր ադրբեջանցի ունեմ։ Մասիսի ինչ-որ գյուղից։ Այն տարիներին արտագաղթել են Մոսկվա։ Ազատ ու առանց որևէ ակցենտի խոսում է հայերեն։ Գրում-կարդում է ազատ։ Մի օր ասում է՝ եկավ մեր տուն, թե էլ կարոտին չեմ դիմանում, ուզում եմ մեր գյուղ գնամ, կանգնեմ նայեմ Մասիսին, կարոտս առնեմ։ Արի կլինի ինձ դու օգնի։ Ես բոլոր ծախսերը կվերցնեմ իմ վրա, հետս արի մի երեք օրով գնանք Հայաստան ու գանք։ Ես արդեն հայի անունով անձնագիր եմ առել Մոսկվային մոտիկ ինչ-որ շրջկենտրոնի ոստիկանությունից։ Ասում է՝ դե գիտեմ, հաստատ անվնաս մարդ է ու հաստատ կարոտն է դրան ձգում։ Վեր կեցա, հետը գնացինք Երևան։ Երեք օր մնացինք, մի րոպե անգամ ինձանից չբաժանվեց։ Գնացինք իրենց գյուղ առավոտ գիշերով, մի լավ ֆռֆռաց։ Գնաց իրենց փողոցով մի հինգը անգամ վեր ու վար արեց։ Եկավ ասեց դե լավ, արդեն կարոտս առա։ Վեր կեցանք եկանք Մոսկվա։
Ես ասի լավ, բա դու չամաչեցի՞ր, որ թշնամուն տարար մեր երկիր։ Ասեց՝ դա քո կարծիքով է նա թշնամի։ Ոչ մի թշնամի էլ չի, իմ մոտիկ ու լավ ընկերն է»: