Ես այնքան էլ անկեղծության սիրահար չեմ, բայց պատահում է, որ ինձ դուր է գալիս դուրս քաշել աստառս, և այդ ժամանակ ես գնում եմ իմ դարին համաքայլ: Ես բոլորովին չեմ արհամարհում դժվարությունները: Ես ամենևին էլ պարզունակ չեմ: Ես միշտ կարծել եմ, որ պարզությունը (մեր դարը ևս այդ կարծիքին է) հոգու աղքատության մոտիկ բարեկամն է: Երանելի հոգով աղքատները… թու, ինչ զզվանք: Դեռ ոչ ոք հոգով աղքատ դառնալու երդում չի տվել: Չորս պատուհասներից միակ անտանելին, որ մարդուն դարձնում է հոգով աղքատ, փողից աղքատ, մարմնով աղքատ կամ սրտից աղքատ: Սրտից աղքատն է… Ահա նա, իսկական, ամենասարսափելի աղքատությունը: Սարսափելի, քանի որ ամենահամառն է. կամքի ուժով կարելի է կոփել ոգին, հարստանալ, խնամել մարմինը: Բայց կամքն անզոր է զգացմունքների աղքատության նկատմամբ, հատկապես, եթե այդ աղքատությունը ժառանգական է:
Նյութի աղբյուր՝ http://hovikcharkhchyan.wordpress.com/2014/07/24/%D5%A7%D6%80%D5%BE%D5%A5-%D5%A2%D5%A1%D5%A6%D5%A5%D5%B6/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել