Թերթը նոր մանրամասներ է հաղորդում Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ Լևիկ Խաչատրյանի բնակարանումկատարված գողության վերաբերյալ.

«Ըստ ամենայնի, հանցագործները խմբով են եղել, քանի որ տարած չհրկիզվող պահարանը թեև չափերով փոքր, բայց շատ ծանր է եղել: Եվ մեկ կամ երկու հոգով դժվար կլիներ այն տեղափոխել:

Երեկ «Ժողովուրդ»-ին կատարվածից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ գողացված պահարանում կարևոր փաստաթղթերից բացի եղել են նաև ոսկյա զարդեր: Հիշեցնենք, որ Լևիկ Խաչատրյանը նախկինում եղել է Աժ պատգամավոր, նաև՝ ՀՀ առևտրի նախարար»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել