Emedia.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:
Խոյ
Օրվա սպասումները կարող են արդարանալ, չնայած այն հանգամանքին, որ նվազել են հանգամանքների վրա ազդելու ձեր հնարավորությունները: Վերահսկողության տակ պահեք գործնական հարցերը, հատկապես, եթե հաջողությունը կախված է գործընկերների հետ փոխազդեցության արդյունավետությունից: Այժմ դուք կարիք եք զգում, որ ձեզ նկատեն, դրական գնահատական տան ձեր նվաճումներին կամ էլ ուղղակի գովաբանեն: Ձեր վարքագիծը երբեմն կարող է դառնալ կտրուկ ու ագրեսսիվ: Աշխատեք քաոսից ու միօրինակությունից խուսափել:
Ցուլ
Կարող են ի հայտ գալ խնդիրներ, որոնց համար լուծում այս պահին չի գտնվի կամ էլ հնարավոր չէ դրանց վրա որևէ կերպ ազդել: Ստպված եք զիջումների գնալ: Խուսափեք խարդավանքներից ու ձեր գրաֆիկը դարձրեք ավելի քիչ ծանրաբեռնված երկրորդական բաներով: Շփումը, այդ թվում նաև գործնական հարաբերությունները, այսօր ավելի լավ կլինի սահմանափակել: Կարող եք բախվել շրջապատի մարդկանց չմոտիվացված վիրավորանքների, նկրտումների, նախանձի հետ:
Երկվորյակներ
Օրվա ընթացքում կատարեք այն, ինչ ձեզանից պահանջվում է: Եթե բարդություններ են առաջանում, ձգտեք կառուցվածքային մոտեցում ցուցաբերել, մի ձգձգեք ոչինչ, ինչ կարելի է միանգամից շտկել: Առաջանում է որոշակի լարվածություն: Այժմ չարժէ ուղղակի ռիսկի դիմել, թույլ մի տվեք, որ մարդիկ ձեզ ներքաշեն խարդավանքների մեջ: Որոնեք ու գտեք լարվածության թոթափման նորանոր մեթոդներ: Սիրո մեջ ուշադիր եղեք զուգընկերոջ զգացմունքների նկատմամբ, մի ճնշեք ու պահանջկոտություն մի ցուցաբերեք:
Խեցգետին
Օրը կարող է հանգիստ ընթացք ստանալ աճող լարվածության ֆոնի վրա: Խուսափեք որևէ փոփոխություն նախաձեռնելուց կամ որևէ գործի վրա համակ կենտրոնանալուց: Սակայն թուլանալ ևս չարժէ հատկապես այն թեմաներում, որտեղ զգում եք ձեր դիրքերի թուլացումը: Կարող է սրվել մրցակցությունը, իսկ սպառնալիքը կարող է վրա հասնել անսպասելի տեղից: Մոտակա օրերին բաց տեղեր մի թողեք: Ճգնաժամային ժամանակահատված է գործընկերային հարաբերությունների համար: Մոտ օրերին կարող է առաջանալ խնդիր, որը վաղուց էր հասունանում:
Առյուծ
Մոտ օրերին անսպասելի լարվածություն կզգաք` անիմաստ կարևորություն հաղորդելով ամեն իրողության: Դուք հակված եք պնդելու ձեր սեփական կարծիքն ամեն տեղ, որտեղ անգամ չեք էլ նախատեսել ելույթ ունենալ: Կարելի է բախվել դժվարությունների հետ, բայց մի շտապեք ռիսկի տակ դնել ձեզ համար որևէ արժեքավոր բան: Անձնական կյանքում ավելի լավ կլինի ոչինչ չփոխել, բայցև չզսպել այն, ինչ դուրս է ձեր իշխանությունից: Լավ ժամանակ է կախվածություններից խուսափելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ