Ես հիմա Երեւանից, ինչ-որ լրատվամիջոցների մեկնաբանության հիման վրա չեմ կարող իմ կարծիքը հայտնել, այլ բան է եթե ես ակնատես լինեի դեպքերի ընթացքին: Նախ՝ չեմ վստահում շատ լրատվամիջոցների օբյեկտիվությանը, դրանում ես արդեն վաղուց համոզվել եմ, երկրորդը՝ հարգելով Կասպարովին, ես չեմ կարծում, որ դա ազատում է նրան որպես քաղաքացի պատասխան տալ իր արարքի համար, եթե նա իրավախախտում է թույլ տվել: Դեպքերի վերաբերյալ զգացմունքային, հուզական գնահատականները հասկանում եմ, սակայն չեմ ընդունում:

Կից նյութ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել