14738181in.am-ը գրում է.

ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեության շուրջ վերջին սկանդալներից հետո Գերմանիայի իշխանությունները ակտիվացնում են հակահետախուզությունը գործընկեր երկրների նկատմամբ, հայտնում են Süddeutsche Zeitung-ը, WDR-ն ու NDR-ը:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Բեռլինը Գերմանիայում ԱՄՆ հետախուզության շուրջ նոր սկանդալներից հետո ծրագրում է հետևել գործընկեր երկրների հատուկ ծառայությունների աշխատանքին:

Մասնավորապես խոսքը Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի մասին է, հայտնում է Süddeutsche Zeitung-ը:

Բացի ենթադրյալ լրտեսներին հետևելուց՝ խոսքը նաև արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների էլեկտրոնային փոստերի ու հեռախոսազրույցների հսկման մասին է:

Ինչպես հայտնում է AFP-ն, մինչ այժմ գերմանական հակահետախուզության գործունեությունը հիմնականում կենտրոնացած էր Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի գործակալների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել