Պահ-պահ-պահ... Մեծն զորավար-կռազավար Սցիպիոն Արմավրցու մարտական կենսագրության մասին նոր բացահայտումեր ա արել Շամշյանը: Տենց էլ սկսում ա տեքստը. 

«Հանդիպեց 5-րդ բրիգադի տղաներին, որոնց հրամանատարը պատերազմի տարիներին եղել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԶՈՐԱՎԱՐ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը»:

Ասենք ո՞նց բացատրենք սրանց, որ բրիգադի հրամանատարությունը դեռ զորավարություն չի, էն էլ նենց, որ մի հատ էլ զորավար ներկայացնես: Բրիգադը դաժե դիվիզիա չի ու առավել ևս Սցիպիոնի պարագայում, երբ խայտառակ վատ ես ղեկավարում զորքերը, բրիգադը էն միավորումը չի, որ կարա քեզ զորավարի կոչում ապահովի: Բայց դե թեման էդ չի, դու շարունակությունը լսի ընթերցող ջան: 5-րդ բրիգադի, հավանաբար ստրկական բատալյոնի, քծնող վաշտի, մուտիլովշիկների դասակի մարտիկները պատմել են մի հատ սենց պատմություն լրագրողին.


«Այսպես, պատերազմի թեժ տարիներին, երբ Մանվել Գրիգորյանը Վիլիսով անցնելիս է եղել Մարտակերտի տարածքով, մի քանի ազատամարտիկների հետ հայտնվում է հակառակորդի գյուղում: Նրանք սկզբում չեն կռահում, որ հայկական տարածքում չեն: Իսկ երբ հասկանում են, որ հակառակորդի տարածքում են, մտածում են, թե ինչպես դուրս գան այդտեղից և գերի չվերցվեն, այնինչ, այդ պահին թուրքերը նրանց առաջ ծնկի են իջնում, սկսում քաջ Մանվել բացականչել եւ նրան գովերգող երգեր երգել: Իսկ երբ Մանվել Գրիգորյանն արագ կողմնորոշվելով իր հետ գտնվող ազատամարտիկների հետ շտապում է գյուղից դուրս գալ, թուրքական գյուղի բնակչությունը սկսում է նրան ծափահարել՝ կարծելով, թե Մանվել Գրիգորյանը գնացել էր նրանց գյուղը գրավելու, բայց վերջին պահին խղճալով նրանց՝ փոշմանել է եւ հեռացել գյուղից: Անգամ այդ տարածքի բնակիչներն են այս պատմությունը տարածել Ադրբեջանում՝ ասելով, թե իրենց կյանքով Մանվել Գրիգորյանին են պարտական»:

Լավ պատմություն էր չէ՞: Մեկ ա ոչ ոք չի կարա ստուգի ու գնա «տարածքի բնակիչներից» ճշտի, թե կոնկրետ ով ա Սցիպիոնին պարտական կյանքով: Կառոչե, ընթերցող ջան, մեր մեծագույն զորավարի տուզիկները էլի տվել են իրենց պրակտոլոգիական բաների, բայց արի ֆանտազիաներս իրար հետ զոռ տանք ու մի հատ ազվելի զիլ պատմություն մոգոնենք բեղիկավոր ֆուրիայի մասին...

Ուրեմն, տենց մի 93 թիվն էր, երբ Բաբայան Սամոն լարել էր էս վայ-զորավարին Արցախից: Բայց իրականում իրան չէին լարել... իրականում ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն ուղարկել էր զորավարին տիեզերական էքսպեդիցիայի՝ Հայաստանին արեգակնային համակարգում առաջին գաղութատեր պետությունը սարքելու, իսկ քամակին տալ-լարելու պատմությունը ուղղակի ուշադրությունները շեղելու համար էր:

Մի խոսքով, Սցիպիոնիս համար մի հատ տիեզերանավ են կառուցում ու ուղղարկում են Մարս մոլորակը նվաճելու: Որ կարանա հեշտ կողմնորոշվի տիեզերքում՝ տիեզերանավի կաբինեն Կռազի կաբինի տեսքով են սարքում ու հետևից էլ մի հատ պրիցեպ են կպցնում, որ ինչ թալանի՝ վրեն բարձի:

Սցիպիոնս հասնում ա Մարս, պասադկա ա անում... էս մարսիանինները գալիս են, թե բա մեր մոտ պատերազմը մենակ ինտելեկտուալ ա, պետք ա մեր ամենաիմաստունի հետ բանավեճի բռնվես: Բերում են իրանց մազգավիկին, նստցնում են Մանվելի դեմը ու սպասում... Մազգավիկը խոսում-խոսում-խոսում ա, իսկ Մանվելը մենակ կենտրոնացած դեմքով բեղերն ա շարժում, մեկ էլ ինչ որ բառդաչոկում մնացած մեդալների մասին ա խոսում: 20 րոպե հետո մազգավիկի ուղեղը տրաքում ա, որովհետև ինքը չէր հասկացել, որ դեռ 15 րոպե էլ պետք ա սպասեր, մինչև Մանվելի զրահավորված գանգատուփի մեջով իրան ասվածի իմաստը հասներ ուղեղ...

Էս մարսիանինները հիացած, ասում են Մանվել բաբա, արի դու մեզ թագավոր եղի, քո նման քվանտային իմաստության տեր տիեզերքում չկա: Բայց Սցիպոնին արդեն կանչում էին հայրենի հողի կարոտն ու թալանի համար պատրաստ թուրքական գյուղերը, ասում ա «Չէ, գնամ բրիգադիս տեր կանգնեմ, համ էլ էն Սեյրանը առանց ինձ կկորի»: Համոզում-համոզում են էս մարսիանինները Սցիպիոնին, բայց սա չի համոզվում, անգամ հրաժարվում ա Մարսի արքայադստերը կնության առնել ու դառնալ թագավոր, ասում ա «Տո գյադեք, էդ դուստրաարքային ի՞նչ պտի անեմ, էս վրիս ֆակսանդրը (սկաֆանդրի հետ ա էլի) չեմ կարում հանեմ, ես լաչշե գնամ Նազիկիս մոտ»...

Տենց քոռուփոշման ա թողում մարսիանիններին ու հետ ա գալիս, բայց որ շատ չտխրեն, նա վսյակի մի քիչ թալանում ա, կռազակերպ աստղագնացի պրիցեպին թալանածը բարձում ա ու հետ ա գալիս Հայաստան, բայց մինչև էդ կտակում ա, որ մարսիանինները իրա անունով մի հատ քաղաք սարքեն՝ Զորավարսկ-Թալանաշեն ու ամենակենտրոնում վերջին բոլշևիկի արձանը կանգնացնեն:

Ու տենց... մինչ օրս էլ մարսիաննինները ի պատիվ մեծն տիեզերասասանի այցի՝ բեղեր են պահում ու ուզում են գլուխ հանել, թե էդ ի՞նչ ա նշանակում «ֆակսանդր» բառը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել