Մեր ժամանակներում համաճարակի պես մի բան է դարձել, երբ աղջիկները այդպես էլ տանն են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ դրա համար օբյեկտիվ պատճառներ չկան: Ձեզ ենք ներկայացնում «տանը մնացած» մի աղջկա մտքեր, որտեղ նա բացատրում է, թե ինչպես ստացվեց այնպես, որ նա չի ապրում իր տղամարդու հետ: Սակայն սա ինչ-որ բողոքագիր չէ, նրան դուր է գալիս իր կարգավիճակը, որովհետև նա գնահատում է ազատությունը, և նա ամենևին չի տենչում ամեն օր հաշվետվություն ներկայացնել, թե ինչ է արել:
«Ինչի՞ համար ենք մենակ պարում… հանուն ազատության: Ես ուզում եմ անել միայն այն, ինչ ԵՍ եմ ուզում անել, և ուզում եմ դա անել հիմա: Ես ուզում եմ անկողնում մնալ մինչև ժամը 10-ը, ոչնչի մասին չմտածել և ուտել հեռուստացույցի առջև: Ու ես անում եմ այս ամենը և լրիվ հարմարավետ եմ ինձ զգում իմ կարգավիճակում, որովհետև դա իմ ընտրությունն ու որոշումն է:
Այսպիսով, սիրելի աղջիկներ, հարմար դիրք զբաղեցրեք և շարունակեք կարդալ, իսկ տղամարդիկ կարող են գնալ գրողի ծոցը, բայց ոչ շատ հեռու :)
1. Դու տանն ես
Երբ եղանակը այդքան էլ լավը չէ, ժամանցի լավագույն գոտին քո մահճակալն է. ոչ լեփ-լեցուն բարը, այլ փափուկ և հարմարավետ մահճակալը: Չնայած, մյուս կողմից էլ տխուր է, որ այստեղ դու կարող ես միայն քո երազներին հանդիպել:
2. Եթե, այնուամենայնիվ, դուրս ես գալիս, ապա կարող ես խմել այնքան, որքան կկամենաս
Ոչ ոք չի ուզում հարաբերություններ ունենալ ալկոհոլը չարաշահող աղջկա հետ: Աղջիկներ, համաձայնեք, որ մենք էլ կարող ենք դա հասկանալ, բայց չգիտես՝ ինչու, տղամարդկանց ոչ ոք չի դատապարտում դրա համար, մինչդեռ դա այդքան էլ տհաճ բան չէ: Արդար չէ:
3. Դու գործ չունես Նրա ընտանիքի հետ
Դու ստիպված չես քեզ վրա կրել անծանոթների հայացքները, ովքեր պլշվում են քեզ վրա, երբ դու Նրա կամ Նրա բարեկամների տանն ես, քեզ ոչ ոք չի գնահատում ողջ երեկոյի ընթացքում, և դա հիանալի է:
4. Դու չես ուզում Նրան ծանոթացնել ընտանիքիդ հետ
Միակ վախը, որն ավելի ուժեղ է, քան Նրա ընտանիքի հետ ծանոթանալը՝ Նրան ընտանիքիդ հետ ծանոթացնելն է:
5. Դու չգիտես անգամ, թե ինչ սարքես քեզ համար
Սովորաբար, ես անգամ չգիտեմ, թե ինքս ինչ պատրաստեմ ինձ համար, ուր մնաց թե մի տղամարդու ուտելու մասին հոգ տանեմ:
6. Դու պաշտում ես անկողինդ ու չես հասկանում, թե ինչու պետք է այն կիսես ինչ-որ մեկի հետ
Ինչո՞ւ ես պետք է ընտրեմ, թե անկողնու որ կողմն է իմը, եթե կարող եմ ինձնով անել ողջ անկողինը: Բացի դրանից, լվացքս ավելի քիչ էլ լինում, երբ մենակ ես եմ քնում իմ մահճակալում:
7. Քեզ ուղղակի անհնար է թվում, որ զուգընկերոջը կարելի է ավելի շատ սիրել, քան ընկերուհուդ
Ընկերուհիս վերջն է, և ես նրան վստահում եմ անգամ իմ ամենանվիրական գաղտնիքները: Նա գրեթե ամեն ինչում ավելի լավն է, քան ցանկացած պոտենցյալ զուգընկեր. կլսի, կհասկանա, կուրախանա ու կտխրի քեզ հետ, և նրա հետ խոսելու թեմա միշտ կա: Միակ դաշտը, որտեղ նա չի կարող մրցակցել պոտենցյալ զուգընկերոջ հետ, անկողինն է:
8. Դու անհամբեր ես, հատկապես, երբ խոսքը մանրուքների մասին է
Հարաբերություններում ամենակարևորը փոխըմբռնումն է, համբերությունն ու փոխզիջումներին գնալու ունակությունը: Բոլոր երեքն էլ ամենևին իմ մասին չեն և իմ ուժեղ կողմերը չեն:
9. Դու կարող ես զվարճանալ նաև քո տղա ընկերների հետ
Հակառակ սեռի ներկայացուցիչ ընկերները թարմ օդի պես են՝ ընկերուհիների կյանքի պատմություններն ու դրամաները լսելուց հետո: Ու առհասարակ, ո՞վ է ասել, որ աղջիկները հարաբերություններում միշտ նվնվացող կողմն են: Միակ բանը, որ չեմ հանդուրժում, «պոդկաբլուչնիկներն են»:
10. Դու չես վստահում ոչ մեկին, բացի քեզանից
Ինչպե՞ս կարող եմ վստահել իմ ճակատագիրը ինչ-որ մեկին, երբ այս աշխարհում չկա ոչ մի հաստատ բան:
11. Ես սիրում եմ սերիալներ
Ինձ հարաբերություններ պետք չեն նաև այն պատճառով, որ ես չափազանց զբաղված եմ սերիալների սյուժետային գծերին հետևելով:
12. Դու չափազանց զբաղված ես
Արթնանալ, աշխատանքի գնալ, այցելել մարզասրահ, ճաշել, ծխել, լոգանք ընդունել և վերջապես քնել… ես վստահ չեմ, որ իմ երկրորդ կեսը կարող է տեղավորվել այս օրակարգում:
13. Դու զզվում ես ռոմանտիկ զիզի-բիզիներից
Չգիտեմ՝ ով՝ ինչպես, բայց ես գերադասում եմ գեղեցկադեմ տղամարդու, ով երբեմն անգամ կարող է արհամարհել ինձ, քան մուսի-պուսիներ անող մեկը:
14. Պաղպաղակն ավելի լավ բան է, քան ընկերը
Համենայն դեպս, պաղպաղակը չի փորձելու փոխել ինձ ու քննադատել իմ բնավորության տարբեր կողմերը: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, և փոխվել չեմ պատրաստվում:
15. Դու ինքդ չգիտես՝ ավելի լավ պատրաստո՞ւմ ես, թե մաքրությամբ զբաղվում
Ինչո՞ւ ես պետք է հավաքեմ անկողինս, եթե միևնույնն է, վերադառնալու եմ երեկոյան: Այ, եթե ռեստորանում սեղան պատվիրելու մասին է խոսքը կամ կերակուր պատվիրելու, ես դրանում իրոք ուժեղ եմ: Մնացածը իմ մասին չէ:
16. Հարաբերություններ չուզենալու քո պատճառները ամենևին էլ ստանդարտ չեն
Ես նյութապաշտ եմ ու ուզում եմ, որ ինձ համար վճարեն ռեստորաններում, տաքսիի ու իմ զվարճանքների համար: Բացի դրանից, ես դեմ չեմ թանկարժեք նվերներ ստանալուն:
17. Դու շատ բծախնդիր ես
Նա չափազանց ցածրահասակ է, չափազանց սենտիմենալ է, չափից շատ է զանգում, կամ ընդհանրապես չի զանգում, և նա քիչ ուշադրություն է դարձնում ինձ, և այլն, և այլն: Ցավոք, մենք տղամարդկանց հարցում չունենք հստակ չափորոշիչներ: