մեքսիկական խոհանոց, mexican corn, grilled corn, elote, mexican streetfood

Կուկուռուզը (նույն ինքը` եգիպտացորենը) երգչուհի Շադեի պես է…դեռ չեմ տեսել մեկին, ով չսիրի այն: Անկախ դրա հանդեպ մեծ սիրուց, միևնույնն է, երբեմն մտածում ես ինչ անել կուկուռուզի հետ` բացի եփելուց:

Եգիպտացորենով գերհագեցած շաբաթվանից հետո վերջապես որոշեցի գնալ այլ ճանապարհով ու թարմացնել ճաշացանկը: Արդյունքում ստացվեց շատ համեղ մեքսիկական ֆասթ ֆուդ:

Իհարկե ֆասթ-ֆուդը լավ բան չի, բայց տնային պայմաններում պատրաստած ամեն ինչն էլ, բացի մետամֆիտամինից, անվնաս է (ցանկության դեպքում բոլոր ոչ ցանկալի բաղադրիչները կարելի է փոխարինել): Մեզ ընդամենը պետք է`

4 Հատ եգիպտացորեն

1/2 բաժակ մայոնեզ կամ թթվասեր, եթե խուսափում եք մայոնեզից

1 լիմոնից կամ լայմից քամած հյութ

մանրեցված պանիր` ցանկալի է յուղային

1 թգ չիլի փաթիլներ

1 2թգ պապրիկա

2 ճգ հալեցրած կարագ

աղ՝ ըստ ճաշակի

մեքսիկական խոհանոց, մեքսիկական, եգիպտացորեն

Ամեն ինչ շատ հեշտ է`

Եգիպտացորենը դնում ենք եռացող ջրի մեջ ու եփում 5 րոպե, որից հետո տեղափոխում ենք հատուկ գրիլի թավա, կամ բիբարի պես` խորովում գազօջախին: Զգույշ պտտացնելով խորովեք ձեզ եգիպտացորենն ու երկար մի թողեք կրակին` պետք չի այն շատ սևանա: Հանեք կրակից, տեղափոխեք ամանի մեջ ու վրձնով (այն մեկով, որով խաչապուրիների վրա ձու եք քսում, այլ ոչ թե նկարում :) ) քսեք վրան հալեցրած կարագը:

Հիմա խառնեք իրար մայոնեզը, լիմոնն ու համեմունքները:

Մայոնեզային լուծույթն էլ ավելացրեք եգիպտացորենի վրա ու լցրեք մանրեցված պանիրը:

Մմմմմ…վերջ, մեքսիկական ֆասթ-ֆուդը պատրաստ է, կարող եք այն վաճառել տնեցիներին :)

Սիրով`

Նյամիկ Էլլա Կանեգարիան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել