Էս ալան-թալանի մեջ տեղյակ եք,հեչ ում ձեռքն են բռնել ու քրեօրեն պատժել?
Ոչ մեկի....
Գողականները հերթ էին կանգնել ազգային ժողով մտնելու համար:
Ինչի եմ բարկացած? Իմ փոքրիկ բիզնեսում,շահույթ լինի թե չլինի,ես մուծում եմ հարկեր,որովհետև տարբերակ չունեմ....Ու մեկ էլ,որպիզի "մեզ ձեռք չտան" ,պարբերաբար գումար ենք հավաքում ու տալիս "վերև" :
Սա Հայաստանով մեկ....ու` բո-լո-րը.....Գիտեք,չէ,երեկվա իմ տված 3 000 դրամը ձնագնդի օրենքով ինչ է դառնում վերջում:
Մենակ չասեք,թե նախագահը տեղյակ չի:
Անգամ չգիտեմ մեր երկրում օրենք կա,որ մանր բիզնես ունեցեղների հենց կողքը չթույլատրեն որևէ օլիգարխի իր մեծ ու էժան խանութը բացի:Եթե չկա օրենք,շատ ափսոս...Եթե կա ու չի գործում....էէէէ.....ում եմ ասում....
Որտեղից էսքան "չգիտեմ ինչի" տղեք հայտնվեցին Հայաստանում?
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/430616.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել