Emedia.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:
Խոյ
Ցանկացած իրադրության մեջ հնարավոր են սթրեսային անկառավարելի պահեր: Լավ կլինի սահմափակեք այլոց համապատասխանելու ձեր մոլուցքը: Միևնույն ձևաչափով` բավ է նույնը սպասեք ուրիշներից: Ստիպված եք կառավարել սեփական հույզերն ու պոռթկումները: Գործ ունեցեք միայն նրանց հետ, ովքեր չեն սիրում շտապել ու ամեն ինչին մոտենում են հիմնավոր կերպով: Լավ կլինի օրը նվիրեք ինչ-որ ստեղծագործական բանի կամ զբաղմունքի: Ինքնագնահատականը սնուցման կարիք է զգում:
Ցուլ
Ազատ ընթացք տվեք իրադարձություններին. խնդիրները կարող են լուծվել ինքնահոսի, հնարավոր են նաև նոր հեռանկարներ: Հարաբերություններում կարող եք զգալ երկակի ստանդարտի քաղաքականություն կամ ակնհայտ խաբեություն զուգընկերոջ կողմից: Բայց մի շտապեք հապճեպ եզրակացություններ անել: Կենտրոնացեք առավել կարևոր գործերի ու մտքերի վրա, զբաղվեք որևէ ընտանեկան պրոբլեմի լուծմամբ: Ոչ մի բան արմատապես մի փոխեք, այլ ուղղեք ջանքերը ֆինանսական ու ֆորմալ բարեկեցության ուղղությամբ:
Երկվորյակներ
Իրերի ընթացքն այժմ պարզ է ձեզ, բայց կարող է մոլորության մեջ գցել այն հանգամանքը, որ արդյունքները ոչ միշտ են սպասումներին համարժեք: Դուք կարող եք համառորեն պայքարել այլոց հավակնությունների դեմ, բայց ամենայն հավանականությամբ ստիպված կլինեք սպասել իրավիճակի ավելի լավ դասավորմանը, քանի որ հույզերը հիմա գերակշռում են: Ուժերը վերականգնելու ու մտքի պարզությունը վերադարձնելու ամենագործուն մեթոդը այժմ մենակությանը տրվելն է:
Խեցգետին
Լավ նորություններ են սպասվում, հնարավոր են հաճելի նվերներ, նյութական պարգևատրում, հարգանքի նշաններ: Ժամանակ գտեք առողջությամբ զբաղվելու համար: Հարաբերություններում ավելի շատ հավատարիմ մնացեք պահպանողականությանը, մի խանգարեք այլոց հանգիստը, քանի որ տհաճ անակնկալներից խուսափել չի հաջողվի: Օրը մղում է ֆինանսական ազարտի, դուք հազիվ թե կարողանաք լրացուցիչ լումա տնտեսել: Հնարավոր է` դեպքերի ու հանգամանքների անսպասելի շրջադարձ:
Առյուծ
Ժամանակը պարգևատրում է ձեր կատարած աշխատանքի համար ու ապացուցում, որ դուք տեղում չեք դոփում: Այսօր ու մոտական օրերին կատարվում են իրադարձություններ, որոնք հոգևոր բնույթի դասեր կարող են տալ: Հնարավոր է` ինչ-որ բանում ստիպված լինեք զիջումների գնալ: Սեփական նախաձեռնությամբ նոր գործեր մի ձեռնարկեք, բաց մի թողեք նոր տեղեկատվական աղբյուրների հետ կապերը: Որևէ ծառայության դիմաց դուք անպայման համապաստախան գնահատականի ու շնորհակալության կարժանանաք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ