Միշտ-միշտ-միշտ վատ եմ զգացել «ողբամ զ’քեզ հայոց աշխարհ» տողերը կարդալիս, երբեք չեմ օգտագործել այդ արտահայտությունը, ընդհակառակը՝ միշտ նկատողություն եմ արել նրանց, ովքեր ամեն պատեհ-անպատեհ առիթի «ողբում» են Հայոց աշխարհը: Բայց այնպես է ստացվել, որ հիմա ես եմ անդադար կրկնում հենց այդ տողերը, որովհետև ողբալուց բացի ուրիշ ոչինչ չի մնում անելու: Ողբում եմ, կարդալով , թե ինչ մտքեր կարող են արտահայտել հայ մարդիկ հենց իրենց հայրենիքի մասին, թե ուր է հասել հայի մտածողությունը.. Ողբում եմ՝ տեսնելով, թե ինչպես է ազգը ողբում ինչ-որ սերիալային կերպարի մահը: Ու.. հարցեր են առաջանում.
1. ինչու՞.. Ինչու՞ է «հայրենասիրություն», «ազգային մտածողություն» արտահայտությունը սկսել նյարդայնացնել մարդկանց, հայ մարդկանց, ինչու՞ է այնպես ստացվում, որ սեփական լեզուն հարգելու կոչ անող մարդը հանկարծ դառնում է քսենոֆոբ ու այլատյաց: Ինչու՞ է այնպես ստացվում, որ սեփական լեզուն չկիրառողին հարգում ենք, համարում «ինտիլիգենտ» մարդ, իսկ մեկ ուրիշին օտար լեզու չիմանալու համար ծաղրում ու նսեմացնում: Ինչու՞ է էնպես ստացվում, որ դու ստիպված ես լինում բանավիճել մեկ այլ հայի հետ, ու նրան փորձել «համոզել» որ քո երկրում, քո քաղաքացին պարտավոր է խոսել քո երկրի պետական լեզվով (համենայն դեպս գոնե պետական հաստատություններում): Եվ դա ամենևին էլ այլատյացություն չէ, հավատացեք: Երեկ մի գրառում էր հայտնվել բլոգ նյուզում: Դե առանձնապես բան էլ չէր ասվում, մի 2 տող, որի իմաստը կայանում էր նրանում, որ անհրաժեշտ է հարգել Հայոց լեզուն և կիրառել այն գոնե պետական հաստատություններում (ինչպիսիք են դպրոցները, հիվանդանոցները և այլն): Բայց ինձ ավելի շատ հուզեց ոչ թե այդ գրառումը, այլ դրան արված մեկնաբանությունները: Սարսափելի է, հասկանու՞մ եք, սարսափելի, երբ կարդում ես այսպիսի մի կոչ. «խոսել եմ, խոսում եմ և պիտի խոսեմ ռուսերեն» և տեսնում ես, որ այդ կոչին հավանություն է տալիս 36 հոգի, իսկ հայերեն խոսելու կոչ անող հոդվածին՝ ընդամենը 19 հոգի.. Մի՞թե սա «ողբալու» պատճառ չէ: Մեկնաբանությունները ցույց տվեցին, թե որքան «ռուսապաշտ» մարդիկ կան: Ես էլ չեմ ուրանում ռուսի դերը մեր պատմության մեջ, չեմ ուրանում նրանց ոչ մի օգնություն, չեմ ժխտում, որ ՀՀ տնտեսության ցանկացած ճյուղ ունի զարգացման 2 հիմնական շրջան. երբ Արլ. Հայաստանը միացավ Ռուսաստանին, և երբ Հայաստանը խորհրդայնացվեց և դարձավ ԽՍՀՄ-ի մի մասը: Բայց նույնիսկ այս ամենը հիմք չեն հանդիսանում, որ իմ երկրում, իմ լեզուն ավելի նսեմ վիճակում լինի, քան ռուսերենը.. Ծամծմված թեմա է, բայց տիպիկ օրինակ, չեմ կարող չբերել: Հիշում ենք, երբ 2010թ-ին Սոնա Շահգելդյանը գնաց, մասնակցեց մրցույթի և հաղթանակ բերեց մեր երկրին, իսկ նրա «Հայաստան աշխարհը» հուզեց ամբողջ դահլիճին.. Իսկ մենք ի՞նչ արեցինք հաղթողի հետ, նրան քաջալերելու և շնորհավորելու փոխարեն սկսեցինք ծաղրել միայն նրան համար, որ էս աղջիկը չգիտի ռուերեն: Ինչպիսի՜ դժբախտություն, ի՜նչ խայտառակություն, նա ռուսերեն չգիտի: Սա ծաղրեցինք.. Բայց դեռ չեմ հանդիպել մի դեպք, երբ նույն ձևով ծաղրվի մեկ ուրիշ հայ, ով ապրելով Հայաստանում, աշխատելով այս երկրում, օգտվելով ՀՀ քաղաքացուն հատկացված բոլոր իրավունքներից ու պարտականություններից՝ չգիտի իր սեփական լեզուն և խոսում է ռուսերենով (կամ ուզբեկերենով, կապ չունի): Չեմ տեսել, որ ծաղրվի մեկը, ով «խելացի» երևալու մոլուցքով տարված՝ խոսում է ջարդոտված ռուսերենով: Կոչ չեմ անում նրանց ծաղրել, բայց և պահանջում եմ, որ հարգեք իմ լեզուն:
2. Ի՞նչ անել.. Ի՞նչ անել, ինչպե՞ս ստիպել մարդկանց հարգել և կիրառել Հայերենը, հրաժարվելլատինատառից: Այո, կար ժամանակ, որ բոլորս էլ լատինատառ էինք կիրառում, բայց եկավ մի օր, երբ ես ինձ «բռնացրեցի» այն պահին, երբ հայերեն «որ» բառը գրեցի «վոր», «ձեզ»-ը՝ «դզեզ».. Ու հասկացա, որ եթե շարունակեմ լատինատառով գրել, շուտով բացարձակորեն կմոռանամ հայերենի ուղղագրությունը: Եվ հետո, ինչու՞ օգտվենք ինչ-որ մեռած լեզվի տառերից, եթե ունենք մերը: Տեսե՞լ եք մի ռուսի կամ հրեայի, ով իր տառերը թողած՝ կօգտագործի լատինատառը:
3. էլ ինչպե՞ս պայքարել- էլ ինչպես պայքարել մարդկանց ուղեղը լվացող սերիալների դեմ, ի՞նչ անել:Ախր բացտրվում է, ահազանգվում է սերիալների բացասական հետևանքների մասին, ի՞նչ օգուտ, մենք շարունակում ենք տապակվել մերիի մահվան վշտից.. էլ ինչպե՞ս պայքարել. ստեղծվեցին հասարակակն կազմակերպություններ, խմբեր, որոնք պահանջեցին, որ մաքրվի հեռուստաեթերը տարատեսակ կապիկներից ու նրանց ցուցադրած էժանագին կրկեսից: Ոչ լսող եղավ, ոչ արձագանքող: Խոսեց հայ ժամանակակից ամենահարգված արվեստագետներից մեկը՝ Սոս Սարգսյանը, պահանջեց, որ մաքրվի եթերը.. էլի ապարդյուն: Մարդիկ զայրացած փողոց ելան՝ ընդդեմ սերիալի (պատկերացնու՞մ եք որքան է մարդկանց զզվացրել այդ նվնվոցը, որ փողոց են դուրս եկել), էլի ոչ մի արձագանք.. բոլոր սերիլաների սցենարիստները, Ռեժիսորները որդեգրել են ջայլամային քաղաքականություն՝ «մենք ձեզ չենք լսում, մենք ձեզ չենք տեսնում»: Ի՞նչ էր մնում անել, կարծես թե բոլոր հնարավոր միջոցները կիրառվել էին: Մնում էր նամակով դիմել նախագահին, դա էլ արեցին: չնայած որոշ մարդկանց ահ պատեց այն մտքից, որ շուտով միգուցե փողոցում հայտնվեն, չնայած մեր «մտավորականներից» մեկը հեռուստատեսությամբ առաջարկեց ,որ եթերից դժգոհողները խմբով մտնեն հեռուստատեսություն և այնտեղից դուրս հանեն եթերը աղտոտողներին՝ չգիտակցելով (կամ գիտակցելով), որ եթե նման բան լինի, առաջինը հենց ինքն է մաքրվելու եթերից, այնուամենայինվ հեռուստաեթերի վիճակը նույնն է մնում, ավելին՝ փթախտը գնալով ավելի է տարածվում: մեկ այլ «մտավորական» էլ առաջարկեց, որ սերիալից դժգոհողները իրենք գնան հեռուստատեսություն, մի նախագիծ ներկայացնեն և փորձեն այդ սցենարի հիման վրա ֆիլմ նկարահանել.. Որքան ցածրակարգ այդ «մտավորակնն » էր, այնքան էլ ցածրակարգ իր առաջարկն էր: պատկերացնու՞մ եք, եթե օրինակ ուսուցչուհուն իր վարած դասից դժգոհելու դեպքում վերջինս առաջարկի, որ դժգոհողը գնա և իր փոխարեն վարի դասը, կամ բժշկին իր արած վիրահատությունից դժգոհելու դեպքում բժիշկը առաջարկի իր փոխարեն վիրահատություն անել , կամ առաջարկի իրեն վիրահատություն անելու տարբերակներ սովորեցնել..