Եւ տեսա ես անարդարութիւն։
Եւ զայրացայ ես։
Զայրանալուն ետ, չարացայ։ Փնոուելու անհագ ցանկութիւն, կծելու, վիրաւորելու մի մոլուցք է պատում։
Ի սկզբանէ պատճառը անարդարութիւնն է։ Բայց զայրոյթն ու չարանալն արդէն մթագնել է իմ ուղեղը եւ ես մոռացել եմ բուն պատճառը։ Եւ ահա չարութեամբ լցուած պատրաստւում եմ պատասխան քայլին։
Իսկ իմ քայլը որքանով է արդար կամ օգտակար, որքանով է ի օգուտ լուծելու խնդիրը, այժմ ինձ չի հետաքրքրում։ Չարանալու գայթակղութիւնը յաղթել է ինձ։ Քննադատելու, կծելու, փնովելու եւ հայհոյելու անհագ ցանկութիւն է պատել ինձ։
Եւ ոչ միշտ է ստացւում պատուով յաղթահարել այդ գայթակղութիւնը։
Եւ մենք անիծում ենք խաւարը, աւելի խաւարելով մեր շուրջը, փոխարեն մէկ մոմ վառենք այն լուսաւորելու համար։ Չէ՞ որ խաւարը լոյսի բացակայութեամբ է միայն պայմանավորուած։
Իսկ ահա, երբ ուժեղ ենք լինում եւ յաղթահարում ենք այդ գայթակղութիւնը, սկսում է աշխատել մեր բանականութիւնը։
Ինչպէ՞ս քննադատել խնդիրը, որ այն վնաս չտայ, որ այն աւելի չփարթամացնի անարդարութիւնը, որ այն նոր հիասթափութիւնների տեղիք չտայ, նոր յուսահատութիւններ չծնի, եւ որ նրա ազդեցութիւնն ամբողջապէս դրական լինի։
Եւ մի գուցէ պէտք էլ չէ անդրադառնալ այդ խնդրին, այլ ի հակադրութիւն դրա մէկ լաւ քայլ կատարել, այնպիսի քայլ, որի լոյսնն ամբողջութեամբ ցրի այդ անարդարութեան խաւարը։ Դժուար է, դժուար է նախ գայթակղութիւնը յաղթահարել, դժուար է նաեւ ճիշտ քայլ կատարել։ Դրա համար նախ պէտք է ուժեղ լինել հոգէպէս եւ իհարկէ՝ գիտելիքով։
յ․գ․
Խաւարն անվերջ անիծելու փոխարէն մէկ մոմ վառիր՝ շուրջդ լուսաւորելու համար: Վ. Շեքսպիր
Թույլ մի տուր, որ վատերը իրենց բույնը հյուսեն ուղեղիդ մեջ: Գարեգին Նժդեh
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/438205.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել