Emedia.am-ը գրում է.
Այս տարվա վեց ամսվա ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները արտակարգ դեպքերի հետեւանքների վերացման համար իրականացրել են 316 ելք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց թիվը նվազել է 15-ով:
Մարզում հիշյալ ժամանակահատվածում գրանցված 219 տեխնածին բնույթի արտակարգ դեպքերից 132-ը հրդեհի դեպքերն են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, նկատելի է, որ այս տարի հրդեհների դեպքերը մարզում աճել են 50-ով: Դրանք տեղի են ունեցել քաղաքացիներին պատկանող տարածքներում, հողամասերում` այրվել են չոր խոտ, ցորենի հնձած արտեր եւ անասնակեր:
Հրդեհների հետեւանքով հաշվետու ժամանակահատվածում զոհվել է մեկ եւ վիրավորվել երկու մարդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ