Աշխարհում խոշորագույն Facebook սոցցանցը ներկայացրել է «Պահպանել» գործառույթը, որը թույլ է տալիս նշել հետաքրքիր վեբ էջը՝ հետաձգված դիտման համար։ Այդ մասին ասվում է Facebook-ի պաշտոնական բլոգում։

«Ամեն օր մարդիկ Facebook-ում բազմաթիվ հետաքրքիր նյութեր են գտնում, սակայն չեն հասցնում բոլորը միանգամից դիտել։ Այժմ կարելի է պահպանել գտնված նյութերը և դրանք դիտել այն ժամանակ, երբ հարմար կլինի։ Դուք կարող եք պահել հղումները ինտերնետ էջերին, հետաքրքիր տեղերին, ֆիլմերին, հեռուստաշոուներին, երաժշտությանը,»- գրում են մշակողները։

«Պահպանել» (Save) կոճակը կտեղադրվի «Ինձ դուր է գալիս»-ի (Like) կողքին։ Պահպանված նյութերը կարխիվացվեն ցուցակում և կդասակարգվեն ըստ կատեգորիաների։ Ցուցակը տեսանելի կլինի բացառապես օգտատիրոջը, եթե միայն նա չի ցանկանում այս կամ այն էջով կիսվել ընկերների հետ։

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել