Emedia.am-ը գրում է.
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն օրերս ընդունել է ամերիկահայ ռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանին: Հանդիպման առանցքում եղել է Էրիկ Նազարյանի «Ավազե ամրոցի աղջիկները» կինոնախագիծը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, նախարար Հասմիկ Պողոսյանի հետ զրույցում Էրիկ Նազարայնն ասել է, որ իր համար, որպես հայ մարդու, շատ կարևոր է այդ կինոնախագծի իրականացումը: Հասմիկ Պողոսյանն իր հերթին վստահեցրել է, որ ցանկանում է իրականացված տեսնել ցեղասպանության վերբերյալ յուրաքանչյուր հետաքրքիր նախագիծ: Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ պատրաստ է քննարկել կինոնախագծին աջակցելու ձևաչափերը:
Ֆիլմի սցենարը գրվել է ԱՄՆ-ում ստեղծագործող Քրիս Բոժալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի հիման վրա, որը ցեղասպանության թեմայով աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ