Եթե Եվրանյուզով են սկսել ակնարկել, որ դոլարի միջազգային արժույթ լինելուց դժգոհ երկրներ կան, ուրեմն դոլարի հարցը լուրջ է:
1944 թվականին ստորագրվեց Բրետտոն-Վուդյան պայմանագիրը և ընդունվեց արժույթային նոր համակարգը: Ըստ այդ պայմանագրի՝ հիմնվեցին Համաշխարհային արժույթային համակարգը և Համաշխարհային բանկը, սահմանվեց ոսկյա ստանդարտը և ոսկին կցվեց ԱՄՆ դոլարին` դարձնելով այն վճարման միջազգային արժույթ:
1971 թվականից դադարեց գործել դոլար և ոսկի կապը, իսկ դոլարը շարունակեց մնալ որպես միջազգային լողացող արժույթ և շարունակեց իր դիրքերը պահել ի շնորհիվ աշխարհում գոյություն ունեցող նավթի, գազի և ածուխի պահանջարկի: Սա նշանակում է, որ եթե որևիցե մեկը, որևիցե տեղ որոշել է գնել կամ վաճառել գազ, բենզին կամ ածուխ, ապա նա, նախ և առաջ, պետք է գնի դոլար, իսկ հետո այդ դոլարով գնի իր ուզած ածխաջրածինը:
Համաշխարհային տնտեսությունը աճելով առաջացնում է դոլարի պահանջ և համաշխարհային արժույթի պակասորդի պատճառ դառնալով:
ԱՄՆ-ին գումար է պետք լինում, որպեսզի փակի դեֆիցիտը և ԱՄՆ կառավարությունը դիմում է Դաշնային Գործակալությանը (ԴԳ), որը օդից նկարելով արժեք չունեցող այդ փողերը` պարտքով տալիս է ԱՄՆ կառավարությանը:
Դաշնային Պահուստային համակարգը ստեղծվել է 1913 թվականին: ԴԳ անկախ մասնավոր բաժնետիրական կառույց է, որի սեփականատերը պետությունը չէ: ԴԳ կատարում է կենտրոնական բանկի գործառույթ և վերահսկում է ԱՄՆ բանկային համակարգը:
Դաշնային Պահուստից վերցված գումարը համարվում է պարտք և ԱՄՆ կառավարությունը պարտավորվում է տոկոսներով վերադարձնել:
Այսօրվա դրությամբ ԱՄՆ պետական պարտքը գերազանցում է 17 տրիլիոնը: Այդ պարտքի միայն 20%-ն է արտաքին, մնացած 80%-ը պարտք են ԴԳ-ին:
200 տարի պահանջվեց ԱՄՆ-ից արտաքին պարտքը հասցնել մեկ տրիլիոնի, իսկ վերջին 25 տարվա մեջ ԱՄՆ պետական պարտքը մեծացել ևս 16 տրիլիոնով:
Պարտքի կուտակման առումով Բարաք Օբաման ռեկորդակիր է: Այս թափով որ գնա, ապա նրա օրոք ԱՄՆ պետական պարտքը կլինի ավելին, քան իր նախորդների ժամանակ ձեռք բերված պարտքերի հանրագումարն է:
Իրականում ԱՄՆ պետական պարտքը փակել անհնար է: Որպեսզի ԱՄՆ կառավարությունը վճարի տոկոսները և լրացնի պակասորդը, պետք է դիմի Դաշնային Գործակալությանը: Ամեն անգամ պարտք անելով Դաշնային Պահուստային Ֆոնդից` նրա պարտքը ավելանում է:
Խնդրի միակ լուծումը դեֆոլտ հայտարարելն է, և այդ օրը մի օր գալու է: Ըստ իս, այդ օրը սարերի ետևում չէ, և երբ ԱՄՆ-ն հայտարարեց դեֆոլտ, ապա համաշխարհային արժույթային համակարգը ամբողջովին կփլուզվի:
Դոլարը մնում է ջրի երեսին միայն այն բանի համար, որ աշխարհում նավթը, գազը և ածուղը դեռ վաճառվում է դոլարով և համաշխարհային կամ տարածքային այլ արժույթային համակարգեր դեռ չեն ստեղծվել:
Այս ամենը շատ լավ հասկանում են և Եվրոպայում, և Ռուսաստանում, և Չինաստանում, և աշխարհի շատ երկրներում: Նրանք հասկանում են նաև, որ այսպես երկար չի կարող շարունակվել: Դա է պատճառը, որ վերջին շրջանում շատացել են համաշխարհային նոր արժույթային համակարգի մասին խոսակցությունները և այլընտրանքային արժույթային համակարգեր ստեղծելու ուղղությամբ որոշ երկրների կողմից քայլեր են նկատվում:
ԱՄՆ-ն մնում է իր դիրքում միայն միջազգային վճարման միջոց հանդիսացող դոլարի հաշվին: Երբ դոլարը կդադարի լինել միջազգային, ԱՄՆ-ն էլ կդադարի լինել աշխարհին թելադրողը:
Իրաքի և Լիբիայի սպանված առաջնորդներից հետո միայն Պուտինը հայտարարեց, որ իրենց ածխաջրածնային ռեսուրսները վաճառելու են նաև այլ արժույթներով: Առաջին երկիրն էլ ընտրվել է Չինաստանը:
Լինելով խոշոր ածխաջրածնային ռեսուրս վաճառող երկիր` իր այդ քայլով Ռուսաստանը մեծ հարված է հասցնելու դոլլարի համաշխարհային պահանջարկին և ԱՄՆ-ի հեղինակությանը:
Իրաքի և Լիբիայի դեպքում ԱՄՆ-ն կարողացավ շատ հեշտ վերացնել այդ սպառնալիքը, բայց Ռուսաստանի դեպքում այդքան հեշտ չի լինելու:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պայքարը, որ առաջացել է Ուկրաինայի պատճառով, իրականում կյանքի, մահվան և նրանց հետագա գոյության պայքարն է:
Ռուսաստանը հեշտ հանձնվողներից չէ, իսկ Ռուսաստանի «պայթյունից» առաջացած բեկորները շատ ավելի ցավոտ, վտանգավոր ու վնասակար կլինեն Եվրոպայի համար, քան ԱՄՆ-ի:
Եթե որպես համաշխարհային վճարման միջոց չի լինի դոլարը, ապա կարող է լինել եվրոն:
Իսկ ի՞նչն է խանգարում Եվրոպային հրաժարվել դոլարից ի օգուտ եվրոի և գրողի ծոցը ուղարկելով ԱՄՆ-ին` խուսափել Ռուսաստանի «պայթյունից» առաջացած բեկորներից այրվելուց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/photos/a.298809486857080.68852.298749923529703/720745947996763/?type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել