pic_8b483f51d07de118b3a541a1in.am-ը գրում է.

Կալիֆոռնիական Սան Դիեգոյի լողափում ծխելու համար կնոջը դանակով հարվածել են, հաղորդում է UT San Diego-ն:

54-ամյա կինը հարուցել է իր կողքին հանգստացող 70-ամյա թոշակառու Թերենս Բիհանի դժգոհությունը: Նա մոտեցել է կնոջը և հարցրել. «Դու փորձում ես սպանե՞լ իմ երեխաներին», որից հետո դանակով հարվածել է կնոջ կրծքավանդակին, այնուհետև դանակը դրել է նրա կոկորդին:

Ականատեսները հաղորդում են, որ տղամարդը կնոջ վրա հարձակվել է առանց նախազգուշացման: Նրանց միջև վեճ չի եղել:

Մոտակայքում կանգնած ոստիկանները ձերբակալել են տղամարդուն: Բարեբախտաբար, կնոջ վնասվածքները մահացու չեն եղել:

Տղամարդուն սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել:

Սան-Դիեգոյի լողափերից մեծ մասում ծխելն արգելվել է 2006 թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել