Վարդանիկի մարդիկ սկսել են մասսայաբար ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ ներկայացնել։ Բանը հասել է նրան, որ անգամ քաղաքապետարանին կից աշխատող հիմնարկկություննների աշխատակիցներն են դիմումներ ներկայացնում՝ կուսակցությունից դուրս գալու համար։ Զավեշտալին այն է, որ տարիներ առաջ նույն մասսայականությամբ, նույն մարդիկ դիմումներ էին տալիս՝ կուսակցությունում ընդգրկվելու համար։
Ասում են, թե ՀՀԿ-ի մարզային կառույցում կիսախուճապային տրամադրություններ են ու ՀՀԿ-ականները ափալ-թափալ համոզում են մարդկանց հետ վերցնել իրենց դիմումները և անգա սպառնում են, որ հակառաակ դեպքում վերջիններս կկորցնեն իրենց աշխատանքը։
Փաստորեն, անգամ ընկած Վարդանիկը դեռ այնքան ազդեցություն ունի, որ կարողանում է ՀՀԿ-ին այսպիսի անախորժությունների առջև կանգնեցնել, սակայն չեմ կարծում, որ սա երկար կտևի, պարզապես մարդկանց գիտակցությունները դեռ իներցիայով Վարդանիկին որպես Գյումրու ցարիբոգ են ընկալում, ինչը կանցնի մի քան իամսից, եթե ոչ շաբաթից։



