Այսօր Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Եվրամիության ու Արևելյան գործընկերության նախագծի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստ, որին կմասնակցի նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հավանական է, որ կքննարկվեն նաև Հայաստանի ու ԵՄ համագործակցության նոր ձևաչափերը: Դրա հիման վրա կարելի է ենթադրել, որ համագործակցությունը թևակոխել է նոր մակարդակ:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի հետ համատեղ նախաձեռնել է քննարկումներ համատեղ աշխատանքի հեռանկարների, կառավարության մոնիտորիգի մշտադիտարկման, ՀՀ օրենսդրությունը եվրոպական օրենսդրությանը համապատասխանեցնելու և մի շարք այլ հարցերի շուրջ: Դրանից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի կառավարությունը կարող է կիրառել խուսանավելու քաղաքականությունը՝ տարբեր պահերի, ըստ անհրաժեշտության, ակտիվացնելով ինչպես եվրասիական, այնպես էլ եվրոպական ուղղությունները:
ՀՀ իշխանությունների համար դա նաև եվրոպական ֆինանսական օժանդակության հնարավորությունները պահպանելու հնարավորություն է: Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի օրվա իր վերջին ուղերձում ընդգծել էր, որ «Հայաստանը հետագայում էլ համագործակցելու է Արեւելյան գործընկերության շրջանակներում, քանի որ դա նպաստում է ժողովրդավարական բարեփոխումներին»: Այդ բարեփոխումները կյանքի կոչելու համար Հայաստանը ֆինանսավորվում է Եվրոպայից և, վստահաբար, իշխանությունները ցանկանում են պահպանել այդ աղբյուրները:
Սակայն, դրա հետ մեկտեղ, Եվրամիությունը, անշուշտ, չի ցանկանում հենց այնպես փող տալ, միջոցներ վատնել և ակնարկում է, որ դրա դիմաց Հայաստանից քայլեր են ակնկալվում: Թե որոնք են այդ քայլերը, ցույց կտա ժամանակը: Ուստիև պատահական չէ, որ նիստում որոշվել է քննարկում կազմակերպել ՀՀ բյուջեին Եվրամիության հատկացրած միջոցների և դրանց ծախսման թափանցիկության ու արդյունավետության վերաբերյալ:
Չի բացառվում, որ սա նաև ուղերձ է Եվրոպային ՀՀ իշխանությունների կողմից: Սակայն` ինչ նպատակ է այն հետապնդում, դեռ պարզ չէ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1448168882115718&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել