Emedia.am-ը գրում է.
Աշխատանքային այցով հուլիսի 22-ին Գյումրիում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում վարչապետը եղավ Գյումրու «Մուշ 2» թաղամասում, ծանոթացավ թաղամասի խնդիրներին:
Լրագրողների հետ ունեցած հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը նշեց, որ թեև այս թաղամասում կառուցված բնակելիներն ունեն որոշակի խնդիրներ, սակայն դրանք լուրջ չեն. թերություններ են, որոնք շինարարին հանձնարարվեց կարճ ժամանակում վերացնել: «Ամեն դեպքում, ես այստեղ շինարարության որակը գնահատում եմ լավ: Համոզված եմ, որ այն պատասխանատուները, ովքեր իրականացրել են վերահսկողությունը՝ այդ գործառույթը նորմալ են իրականացրել»,- նշեց վարչապետը:
Խոսքը ՀՀ պետական ծրագրով Գյումրիում իրականացրած բնակարանաշինական ծրագրի վերջին փուլով շահագործման հանձնված բնակելիներին էր վերաբերում: Որոշ խնդիրների պատճառով, ՀՀ քաղաքաշինության նախարարությունն իր հաշվեկշռում այս բնակելիները չէր ընդունել: Դրա հետ կապված մինչ օրս այստեղ բնակարան ստացած ընտանիքները չեն կարող նաև սեփականաշնորհել իրենց բնակարանները:
«Այսօր մարզպետարանում այս խնդրից բացի կքննարկվեն նաև Գյումրիում բնակարանշինական ծրագրի հետ կապված խնդիրները: Այստեղ կան ազատ բնակարաններ, միգուցե կընդունենք այլ տարբերակ՝ անօթևանների խնդրի լուծման հետ կապված: Չշտապենք, բայց, եթե կան ազատ բնակարաններ, անիմաստ է նոր բնակելի կառուցել՝ միգուցե հարցն այդ ուղղությամբ ևս քննարկենք: Բայց, հարցին կտանք լուծում և մարդիկ ժամանակի ընթացքում կունենան բնակարններ»,- նշեց ՀՀ վարչապետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ