apple_iphone_at_display_in_store_afp1in.am-ը գրում է.

Apple-ում հուսով են, որ աշնանը նոր մոդելի iPhone-ների նկատմամբ պահանջարկը դարձյալ ռեկորդ կսահմանի: The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ընկերությունը մինչև դեկտեմբերի 30-ը պատվիրել է հավաքել 4.7 ու 5.5 դյույմ շառավղով էկրաններով 70-80 մլն նոր սարք:

Համեմատության համար նշենք, որ անցած տարի 4 դյույմանոց iPhone 5S-ի ու iPhone 5c-ի նոր մոդելների պատվերների ծավալը կազմել է 50-60 մլն հատ:

Apple-ում կարծում են, որ շուկան անհամբերությամբ իրենից սպասում է այնպիսի էկրանով սարքերի, որոնք չափերով համադրելի կլինեն առաջարկվող մրցակիցների, առաջին հերթին՝ Samsung-ի հետ:

The Wall Street Journal-ի աղբյուրի խոսքով՝ երկու նորույթն էլ դեռ պայմանականորեն կոչվում են iPhone 6, կունենան մետաղական կորպուսներ ու հավանաբար գունային մի քանի տարբերակներ:

iphone_6_leak_flyer_gsminsider.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել