Ինչո՞ւ պետք է մարդը ներողություն խնդրի ուղղամտության կամ սեփական շահերին առաջնահերթություն տալու համար: Մարդը չպետք է անհանգստանա մեր վերահսկողությունից դուրս գտնվող իրավիճակների համար, և պետք է իր կյանքը տնօրինի այնպես, ինչպես նա է կամենում: Ու առավել ևս, սա այդպես է կանանց պարագայում: Ահա, հավանաբար, ֆեմինիստուհու կողմից կազմված ցուցակ, որտեղ նկարագրված են այն 18 բաները, որոնց համար ոչ մի կին պարտավոր չէ ներողություն խնդրել:
1. «Այդ օրերը»
Այս թեմայի շուրջ կարիք էլ չկա երկար ծավալվելու. չէ՞ որ ինքնին աբսուրդային է այն գաղափարը, որ կինը ներղություն պետք է խնդրի այն բանի համար, որ հանուն սերունդ թողնելու հնարավորության, բնությունը նրան ստեղծել է այնպիսին, որ ամեն ամսվա մեջ մեկ շաբաթ նա ստիպված է զգալ տհաճ սպազմներ ու արյունահոսություն ունենալ:
2. Սեքսուալ նախասիրություններ
Անկախ նրանից, թե դուք տղամարդկա՞նց եք գերադասում, թե կանանց, թե երկու սեռն էլ, դուք պարտավոր չեք ձեր ընտրության համար ինչ-որ մեկի առջև ներողություն խնդրել:
3. Կրծքի չափսը
Հսկայական կաթնամթե՞րք, թե հարթ կրծքավանդակ… անկախ նրանից, թե ինչ չափսի են ձեր կրծքերը, դուք պետք է հպարտանաք ձեր կրծքերով ու սիրեք դրանք այնպիսին, ինչպիսին ձեզ շնորհել է բնությունը:
4. Անկախություն
Ինքնուրույն լինելը հրաշալի բան է: Կարևոր չէ, թե խոսքը ֆինանսական, թե էմոցիոնալ անկախության մասին է, միևնույնն է, դրանում դատապարտելի ոչ մի բան չկա, և վստահորեն կարող եք քշել բոլոր նրանց, ովքեր ձեզ կփորձեն համոզել հակառակում:
5. Շպար
Եթե ձեզ դուր է գալիս շպարվել, ապա շպարվեք: Դա ուրախություն է պարգևում, ինչպես նաև հնարավորություն է տալիս ձեզ ավելի գեղեցիկ զգալ, ուստի ի՞նչ վատ բան կարող է լինել դրանում: Այնպես որ, եթե անգամ դուք ուզում եք ձեռքի տակ եղած ողջ շպարը ձեզ վրա «կրել», արեք դա, որովհետև դա ձեր որոշելիքն է:
6. Սեքսուալ զուգընկերների քանակը
Սեքսուալ զուգընկերների քանակը ընդամենը դետալ է՝ նրա ռոմանտիկ կենսագրության ընդհանուր վիճակագրությունում: Ժամանակները փոխվել են և այժմ չկա ինչ-որ «թույլատրելի քանակ», թե որքան զուգընկեր կարող է ունենալ կինն իր կյանքում:
7. Վարքի տիպ
Դուք սիրո՞ւմ եք ցուցակագրել ձեր անելիքը, չե՞ք սիրում ուշանալ և տանել չե՞ք կարողանում, երբ դիմացինն է ուշանում, դուք ամենուրեք նոթե՞ր եք կազմում, որպեսզի ոչինչ բաց չթողնեք… դուք պարտավոր չեք ներողություն խնդրել նշվածներից ոչ մի բանի համար:
8. Վատ տեսք
Սեփական տեսքի համար ներողություն խնդրելն ինքնըստինքյան կանաչ լույս է վառում ձեզ ծաղրել ցանկացողների համար: Եթե դուք ինչ-որ գերաստղ չեք, ապա վստահ եղեք, որ ոչ ոք էլ մեծ հաշվով չի ակնկալում ձեզանից անպայմանորեն անթերի տեսք ունենալ, ուստի դուք էլ պարտավոր չեք ներողություն խնդրել մի բանի համար, որն այսպես, թե այնպես ձեզանից չի պահանջվում:
9. Կանացիություն
Այդ երբվանի՞ց է կանացի լինելը դատապարտելի բան դարձել: Ինչո՞ւ պետք է կինը մեղքի զգացում ունենա, եթե ընկերուհու հետ քննարկում է իրենց սանրվածքը, կամ նայում է «Ինչպե՞ս 10 օրում կորցնել ընկերոջը», կամ սիրում է մատնահարդարում անել: Կանացի նման զբաղմունքները շատ ավելի հաճելի են կանանց համար, քան ժամերով նայելը, թե ինչպես են 22 քրտնած տղամարդիկ վազվզում գնդակի հետևից:
10. Պզուկների դեմ պայքար
Պզուկները հենց նրա համար են, որ դրանք ճզմես, ու դրան դիմադրելը նույնն է, ինչ երեխայից պահանջես, որ նա չսեղմի վերելակի կոճակը: Մի խոսքով, ոչ մի ամոթ բան չկա դրանում, ու առավել ևս, ոչ մի այնպիսի բան, որի համար դուք պետք է ներողություն հայցեք:
11. Հարաբերություններին առաջնահերթություն տալ
Հարաբերությունները գնահատելն ու դրանց առաջնահերթություն տալը հենց միասին լինելու գերիմաստն է: Եթե ձեր երկրորդ կեսը ամենակարևոր բանն է ձեզ համար, իմացեք, որ դա հիանալի և խիստ հազվադեպ երևույթ է: Եթե դուք ինչ-որ զոհողությունների անգամ գնաք հանուն նրա, ապա վստահաբար ոչ մեկից չպետք է ներողություն խնդրեք, որ հենց այդ կերպ եք վարվել ու հենց հանուն Նրա:
12. Առողջ սնունդ
Ինչո՞ւ պետք է կինը ներողություն խնդրի այն բանի համար, որ հանուն առողջ սնվելու՝ հրաժարվում է յուղոտ սննդից: Մենք ամաչում ենք, երբ գիրանում ենք, կամ էլ չափից շատ նիհար ենք, իսկ հիմա դրան հավելվում է նաև այն, որ դուք վատ եք զգում նրա համար, որ առողջ ընտրություն եք ուզում անել: Ձեր մարմինը շնորհակալ է ձեզ դրա համար, ուստի դուք էլ ոչ մեկից չպետք է ներողություն խնդրեք:
13. Երեխա չսիրելը
Բոլոր երեխաներն էլ հիասքանչ են, բայց ոչ բոլորն են համակրանք առաջացնում: Ոչ բոլոր կանանց ծնկերն են թուլանում, երբ երեխան անհոդաբաշխ բառեր է արտաբերում ու անում տակը, և դրանում ոչ մի դատապարտելի բան չկա, որ դուք էլ ներողություն խնդրեք:
14. Ավելի շատ փող աշխատել
Դադարեք մեղավոր զգալ ձեր հաջողությունների համար, այլ վայելեք դրանք: Իմացեք ձեր գինն ու հպարտացեք նրանով, ինչին ինքներդ եք հասել:
15. Սեքս չուզենալ
Էական չէ, թե դուք նո՞ր եք ծանոթացել ձեր զուգընկերոջ հետ, թե արդեն լուրջ հարաբերությունների մեջ եք ու բավականին տևական ժամանակ, եթե դուք տրամադրություն չունեք, ուրեմն դուք տրամադրություն չունեք, և ոչ ոքի առջև մեղավոր չեք, որ ներողություն խնդրեք դրա համար:
16. Աշխատանքին առաջնահերթություն տալ
Եթե աշխատանքն այն բանն է, որն ամենից շատ է ձեզ հաճույք պատճառում, ապա գոյություն չունի պատճառ՝ հանուն որի դուք չեք կարող ամբողջովին նվիրվել դրան: Մեծ տարբերություն կա նրանում, թե արդյո՞ք դուք թույլ եք տալիս աշխատանքը լցնի ձեր ողջ կյանքը, թե տքնաջան աշխատում եք այն գործի վրա, որին նվիրել եք ձեր կյանքը:
17. Չափից շատ եք ուտում
Միակ մարդը, որի առջև դուք հաշվետու եք՝ չափից շատ սնվելու համար, դա ինքներդ եք և ձեր մարմինը, ուստի եթե ինչ-որ մեկից պետք է ներողություն խնդրեք, ապա միայն ինքներդ ձեզանից:
18. Լինել այնպիսին, ինչպիսին կաք
Հիշե՛ք, դու անկրկնելի եք, իսկ չուզողներ միշտ էլ կգտնվեն: Փայլեք և սիրեք ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք: