Ահա և վերջ .մարդի՛կ, ցանկացա վայր դնել ինքս ինձ ու հոգիս բացել ձեր առաջ, ձեր, որ օձի նման ձեր թույնով լզեք ու խայթեք....վե՛րջ, ամեն ինչ ավարտվեց, իսկ թե ինձ հետ ինչ կլինի...ես կթաքնվեմ պարզապես ստվերներից հեռու, կթաքցնեմ իմ անցած ճանապարհ, որ դրա վրայով հանկարծ չանցնեք...վե՛րջ, սա էլ այսպես ...կբացեմ հոգիս իսկ դուք կուտեք այն, այնտեղ կտեսնեք ցավեր, կարոտ դեպի երջանկություն .........Վե՛րջ ես ավարտվեցի, իսկ երբ մի օր ես էլ չլինեմ, չփորցե՛ք անգամ ինձ կարոտել, քանզի չեք սիրել...վերջին անգամ կասեմ ավելին,իմ մասին՝ ես այն եմ եղել, ինչը որ չի եղել, ես ինձ կորցրել եմ ձեր մեջ...տեսնես իմ ոչի՞նչն էր ոսկի, թե ՞ ձեր ամենինչը .....
Սե՛ր իմ ,իմ մեռա՛ծ սեր ,երբ հասնեմ քեզ ,իմ դիմակները կպատռվեն ,ու դուրս կգա փոշոտ երեսը : Իմ, սե՛ր իմ, երբ հասնեմ քեզ ,հոգիս կփակեմ ,սրտիս կխդրեմ որ էլ չզարկի ,սե՛ր իմ, երբ հասնեմ քեզ կպառկեմ քո հողին ու կնայեմ վեր ,հոգիս քեզ կտամ ,իսկ հետո ցավս գրկած ես կթշշամ ինչպես հանգող կրակը ու կգրկեմ քեզ ....ու կսառնեք մենք,ես ,ցավս և դու ....ՍԵ՛Ր իմ, երբ հասնեմ քեզ, գլուխս կդնեմ քարիդ ու կգտնեմ զարկերդ մեղմիկ ,սե՛ր իմ, ես կգամ ,ամպայաման կհասնեմ քեզ ,քո թափանցիկ մարմինդ սառած ես լուռ կհամբուրեմ ,հետո ի նշան մեր հավատարմության՝ Վարդը կդնեմ սրտիդ ու մեղմ կշշնջամ, որ հասելեմ քեզ ....կասեմ `ես այստեղ եմ ,ու կգրկեմ հողը քո թաց ,որ ավելի կթրջվի իմ արցունքներով ..Մեղմ կշոյեմ փափուկ չորացած ծաղիկները քո ,որ միայն ես եմ միշտ բերում ,կշոյեմ ու կհամբուրեմ՝ ինքս ինձ օծելով քո մահացած բույրով.......
Ես գնում եմ ոչ թե մեռնելու, մարդի՛կ ,այլ ապրելու ...ի՞նչ արեցիք դուք ,կասեք`<< ոչինչ>> ,բայց շատ եք արել ու չեք ափսոսել ...հա՛, կբացեմ հոգիս ,բայց դեմքս չեմ բացի ,քանզի դուք `Մարդիկ, չեք տեսնելու այն ինչը մնաց ինձ այս դառը կյանքից .....Վե՛րջ հոգիս բաց է ,թե դուք չտեսնեք իմ բաց հոգիս ,ավել բան չպահանջեք ,քանզի աչքեր չունեք ...քանզի մահացել է ձեր մեջ սերը ,իսկ ես միայն սեր եմ հորդում ....ես կմնամ վերջում, ինչպես մի ուշացած լացի կաթիլ ,ես քեզ ողբում եմ ,կյա՛նք ......Խոնհարվում եմ ձեր առաջ, մարդի՛կ ,ձեր սուտ գահի առաջ ,ու սիրում եմ ձեզ նույնքան կրակոտ, որքան ատում եմ ........
Ուզում եմ պարտվել ,ուզում եմ գլուխս դնել քո ուսերին, ի՛մ ընկեր ,ուզում եմ աչքերս փակել քո ջերմութայն ահից, անվերջ ննջել ,ուզում եմ փլվե,լ ինչպես մի վառված կրակ ու դառնալ մոխիր. այսօր ցավում է հոգիս ,միտքս,սիրտս..չգիտեմ՝ գուցե նրանից է, որ Վե՞րջն է սա .........
Նյութի աղբյուր՝ http://rockvan.blogspot.com/2012/08/blog-post_8979.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել