Սա Բարձրյալի դատարանն է,այստեղ և մեղավորը և դատախազը նույն մարդն է ուրեմն.
- Ոտքի, դատարանն է գալիս:
Դատավորների սև, երկար հագուստները մեկ-մեկ տեղավորվեցին երկար թիկնակներով բազկաթոռների մեջ:
Հայցքները սառը,թափանցելու ընդունակ:
Նրանք երեքն են`երկու կին և մեկ տղամարդ:
- Մեղադրյալ ոտքի~:
Ես եմ:
- Անուն,հայրանուն, ազգանուն, ծննդյան թիվ:
- Ս.Ս. Հարությունյան,ծնված 1963 թ հոկտեմբերի 22-ին...
- Մեղադրյալ,այստեղ գրված է 28 հունիսի 1955 թ.
- Պարոնայք դատավորներ,դա իմ աշխարհ գալու տարեթիվն է,իսկ իրականում ես կյանք եմ մտել երբ “Կյանքի հարցեր կարգավորող հանձնաժողովից” մի ծերակույտ ինձ զրկեց իմ սեփական հորից, իսկ “Կյանքի ճանապարհի ուղեգրեր բաշխող վարչությունը”` զրկեց մորից, դա 1963 թ. Հոկտեմբերի 22-ն էր:
- Մեղադրյալ,խոսեք ըստ բնույթի,մոռանում եք որ սա ուրիշ ԿՅԱՆՔ է և ձեզ այստեղ տեղավորելու համար մեզ պետք է միայն ճշմարտությունը:Ուրեմն այսպես,դուք մեղադրվում եք մի քանի զանցանքների համար որից`
ԱՌԱՋԻՆ բողոք.(բողոքող Տաթևիկ Պողոսյան) 1976 թ ապրիլի 4-ին ձեր կողմից կատարված գողությունն է:
- 1976թ ապրիլի 4-ին ես ոչ թե գողացել այլ վերցրել եմ ինձ պատկանող Տաթևիկ Պողոսյանի հայացքը,այն ինձ էր ուղղված:
Տղամարդ դատավորի դեմքին ժպիտի նման մի բան փայլեց ու նրա ձեռ.քի շարժումներից հասկացա,որ թղթի վրա ավելացան դրական նշաններ,իսկ կին դատավորների աչքերը զարմանքից մեծացան ու նրանցից մեկը չկարողացավ չհարցնել:
- Առանց Տաթևիկ Պողոսյանից թույլտվություն հարցնելու՞,բայց չէ՞ որ դա մեղմ ասած գողություն է:
Կին դատավորները իրենց մոտ ինչ որ բան նշեցին:
Գրիչների շարժումներից հասկացա որ նշանները նման էին բացասականի:
ԵՐԿՐՈՐԴ բողոք ( բողոքող Սիլվա.Վարդերեսյան) 1985 թ. Օգոստոսի 16-ին դուք յուրացրել եք Սիլվա Վարդերեսյանի սիրտը,նույնպես առանց նախապես թույլատվություն ստանալու:Ընդունում եք :
- Ոչ, ես գտել եմ փողոցներն անօգնական ընկած թափառող մի սիրտ:
Իմ կոպիտ ձեռքերով այն փայփայել եմ,իմ ծխախոտ շնչով կյանք եմ տվել,մաքրել ու փայլեցրել եմ ամեն մի մասնիկ:Ես այն գործի եմ գցել:
Հետո երբ հայտնվել ե Ս.Վարդերեսյանը և ետ պահանջել իր սիրտը,ես զարմանքից այն պատահմամբ ձեռքիցս վայր եմ գցել:Սիրտն ընկել է ոտքերիս մոտ պտտվել իմ շուրջն ու նայելով կրունկներիս,փախել է Ս.Վարդերեսյանից: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում:
Տղամարդ դատավորն ինչ որ նշաններ ավելացրեց,կանայք նույնպես:
Կարծես գործերս լավ են գնում,ինձ կարող են թողնել այստեղ:
Ես այնտեղից չափազանց հոգնած եմ եկել և չեմ ցանականում վերադառանալ:
Ինչու՞ են բողոքել իմ դեմ չեմ հասկանում:
Ինչևէ,մնաց մեկը,թե ինչ բողոք է չգիտեմ:
Ես այնտեղ պետք չեմ ոչ մեկին:Թողնեիք հանգիստ,Բարձրի այս դատարանի առաջ լինեի մենակ ու առանց բողոք թող դատեին:
Միևնույն է թե ուր կուղարկեն:
Ինչու՞ եմ պայքարում,փորձում ինչ որ բան պարզաբանել,արդարանալ,ես էլ չեմ հասկանում:
* * *
Մի անգամ անձրևի ժամանակ կոշիկներս հանեցի ու ձեռքս բռնած գժի նման վազում էի կաթիլների ետևից,ցանկանում էի կուլ տալ ինձ այդքան տանջող վերից թափվող կաթիլներին,բոլորին,անխնա:
Ինձ մի գնչու-գուշակ էր ասել,որ եթե ես դա անեմ ապա կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը:
Փողոցում անձրև էր ու մարդ չկար:
Ձեռքիս կոշիկները խանգարում էին,ես նրանց դրեցի մի ավտոմատ հեռախոսախցիկում ու երբ կուլ էի տվել բոլոր կաթիլները,անձրև էլ չկար,ես վերադարձա,կոշիկներս չկային:
Ես թաց,գլխիկոր,ոտաբոպիկ քայլում էի:Գիտեի որ պատժվելու էի և չկար ոչ տղամարդու ոչ էլ կնոջ ձայն,որ ասեր “Ոչինչ,տղաս,այդպես էլ է պատահում,երբ ցանկանում ես ամբողջը վերցնել,շատ հաճախ զրկվում ես նույնիսկ քչից:Երբ ուզում ես ամբողջը տալ,զրկվում ես ոչ միայն քչից այլև ամեն ինչից:Չես բողոքում,որովհետև տալիս ես մեկին,որին դու ընտրել ես արդեն,որն ընտրել է քեզ”:
* * *
ԵՐՐՈՐԴ բողոք (բողոքող “Կանանց շահերը պաշտպանող հատուկ ծրագրերի վարչություն”) 2003 թ. Ապրիլի 28-ին ծանոթանալով առայժմ մեզ անհայտ Ս.Մարգարյանի հետ,համոզել եք, որ ողջ մարդկության կողմից ընդունված “Աշխարհի Արարումը” սխալ է մեկնաբանվում,տվել եք մի այլ տեսակետ,որի արդյուքում անօրինական ճանապարհով ձեռք եք բերել Ս.Մարգարյանի ազատությունը,ժամանակը,հայացքը,սիրտը,տիրել եք հոգուն ու հեռացել Ս.Մարգարյանին անհայտ ուղղությամբ:
Հիմա դահլիճին ենք ներկայացնում ձեր տեսակետը.
“Սերը մենակ էր տիեզերքի մեջ,
Իսկ տիեզերքը խավար ու անձև
Տանջում էր Սիրուն,հալածում անվերջ:
Սերն էլ խավար էր,Սերն էլ էր տձև:
Սերն ասաց –Աստված թող արդար լինի,
Թող որ խավարը լույսից անջատվի:
Ու մութ խավարը լույսից անջատվեց,
Առաջին օրը այսպես արարվեց…
Ու չէր գովերգվում Աստված երկնքում,
Չէր փառաբանվում արարվածն անգամ,
Ու կավահողի փոքրիկ կտորից
Արարվեց մարդը ու կոչվեց Ադամ:
Սերը ուզում էր իրեն էլ հիշեն,
Որ իր արածն էլ երկրում երևա,
Սերը նախանձ էր ու մի մութ գիշեր
Ադամի կողից արարեց Եվա:”
- Բայց ես իրոք այդպես եմ մտածում և Ս.Մարգարյանին...
- Դատարանի որոշումը ձեզ կներկայացվի 30 րոպեից:
- Ոտքի, դատարանն է գալիս:
Դատավորների սև, երկար հագուստները մեկ-մեկ տեղավորվեցին երկար թիկնակներով բազկաթոռների մեջ:
Հայցքները սառը,թափանցելու ընդունակ:
Նրանք երեքն են`երկու կին և մեկ տղամարդ:
- Դատարանն ընդհանուր կարծիքի չեկավ,բայց որոշեց ընտրելու իրավունքը թողնել մեղադրյալին,կամ վերադարձ Երկիր,կամ Ս.Մարգարյանին այստեղ-Բարձրյալի դատարան:
Ունե՞ք վերջին խոսք:
- Այո ունեմ:
Կգա՞ս իմ անգույն մոլորակը,կլինե՞ս արդյոք իմ մուգ ու անշուք օրերի սպիտակը:
Կկանգնե՞ս արդյոք մեկ հոգու համար նախատեսված պատվանդանի վրա`իմ կողքին:
Կհավատա՞ս արդյոք որ իմ կողից ստեղծածը միայն դու ես:
Կտա՞ս ինձ արդյոք սեփական կողս երկու ձեռքերով ամուր բռնելու ու հոշոտելու գերմարդկային այն հաճույքը,որը ես անվանել եմ քո անունով:
Եթե սիրել ես կգաս:
Եթե չես սիրել,ապա ես կգամ ու այնտեղ ինձ ՆՈՐԻՑ ասող չի լինի “Սիրելիս քեզ ի՞նչ է պետք,ի՞նչ անեմ քեզ համար”:
Ես չեմ տալիս քո անունը:Ես չեմ ուզում քեզ տեսնել այստեղ:
Ինձ այստեղ էլ չեն հասկանում:Քեզ էլ չեն հասկանա:
Ես ուզում եմ որ դատավորներ չլինեն,ոչ տղամարդ,ոչ կին:
Ուզում եմ, որ ամեն անգամ մարդիկ չմտածեն.
“այն աշխարհում մեզ չեն հասկանա”
“այս աշխարհում ո՞վ է մեր ձեռքը բռնելու”
“ինչու՞ պետք է կյանքում լիաթոք չծիծաղած փոքրիկը ձեռքով հող լցնի սեփական մոր գերեզմանին”
“այս փոքրիկը ինչու՞ պետք է ծամի ու կուլ տա միայնության կարծր,դառը,արցունքներով ցողված կյանքի կաթիլները”…
Բայց մի րոպե,պարոնայք դատավորներ ես ձայն եմ լսում,սա Նրա ձայնն է,եղեք ուշադիր:
Հեռվից,կարծես ինչ որ թունելի միջից իրոք ձայն էր լսվում:
- Ուր՞ ես սիրելիս,
- Սիրելիս քեզ ի՞նչ է պետք:
- Սիրելիս ի՞նչ անեմ քո համար:
- Գալի~ս եմ,սիրելիս:
Դատավարտին ինձ մոտեցան դատավորները,դատավորներին հատուկ երկար ու սև շորերով:
Նրանք երկուսն են`երկու կին:
- Կարող ես մեզնից որևէ բան վերցնել,գողանալ ժամանակ,հայացք,սիրտ,տիրել մեր հոգուն մենք չենք բողոքի:
- Հիմա չեմ կարող,հիմա ես ունեմ ամեն,ամեն ինչ:
Հիմա Նա կգա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել