Emedia.am-ը գրում է.
Հայաստանը հյուրընկալել է նետաձգության համաեվրոպական ստուգատեսը, որը կմեկնարկի հուլիսի 22-ին: Նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահ Ուգուր Էրդեները և եվրոպական ֆեդերացիայի նախագահ Մարիո Սկալցելին հայտարարել են, որ գոհ են Եվրոպայի առաջնության կազմակերպման մակարդակից:
Ֆեդերացիաների նախագահներն այս մասին հայտարարել են հուլիսի 21-ին Արմավիրի մարզում մրցաշարի հանդիսավոր բացման ժամանակ, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Եվրոպայի առաջնության բոլոր մասնակիցները ուրախ են, որ հնարավորություն ունեն միմյանց հանդիպել Հայաստանում եւ մրցել մրցաշարի պարգեւների համար»,- ասաց Էրդեները` ողջունելով մրցաշարի մասնակցիներին և հյուրերին:
Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը, իր խոսքում շնորհակալությունը հայտնեց մարզաձեւի միջազգային կառույցների ղեկավարներին եվրոպական առաջնությունն անցկացնելը Հայաստանին վստահելու համար: Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին` մրցաշարի նկատմամբ մեծ ուշադրություն ցուցաբերելու համար: «Հայաստանը ունի նետաձգության խոշոր միջազգային մրցումների կազմակերպման փորձ, մասնավորապես Գրան-պրի կարգի մրցումների եւ կասկած չկա, որ այս մրցաշարը նույնպես հաջողությամբ կընթանա»,-ասել է Ամիրյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ