Emedia.am-ը գրում է.
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալ Ա.Թովմասյանը, «ՍՊԾ» գործակալության դիտացանցերի և տեղեկատվության բաժնի պետ Վ.Արզումանյանը և ՀՀ ՍԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան պաշտպանություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վ.Խոնդկարյանը հերթական գործուղումն են իրականացրել ջրամբարներ:
Այս անգամ նրանք այցելել են ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդալիճ, Արագածոտնի մարզի Կոշ, Ագարակ և Շիրակի մարզի Մանթաշ ջրամբարները: Կատարվող աշխատանքի հիմնական նպատակը պատվարների սեյսմիկ անվտանգության հսկողությունն ապահովելու նպատակով տեղադրված հսկիչ–չափիչ սարքերի աշխատանքային վիճակի ուսումնասիրությունն է:
Գործուղման ընթացքում կատարվել է ջրամբարների ակնադիտական զննում և ստուգվել է ջրամբարների պիեզոչափական համակարգի աշխատանքը` տեղում կատարելով չափումներ ջրամբարների պատասխանատուների հետ համատեղ: Ավելի քան 2700 մ բարձրության վրա գտնվող Մանթաշ և Գեղարդալիճ ջրամբարները հեշտ հասանելի չեն ճանապարհի տեսակետից: Չնայած դրան, պահանջվող աշխատանքները պատասխանատուների կողմից կատարվում են պատշաճ մակարդակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ