Report.am-ը գրում է.
Հանրապետության տարածքում հուլիսի 22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 1-2 աստիճանով:
Երևանում հուլիսի 22-ին կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +19+22, ցերեկն ստվերում +31+34, երեկոյան +26+28:
Նյութի աղբյուր՝ http://report.am/news/society/exanak-hulisi_22.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



