Կա երկու բառ, որոնք ձեր կյանքն անճանաչելիորեն կփոխեն:

Եվ դրանք «շնորհակալությունը» և «խնդրեմը» չեն, ինչպես մեզ սովորեցրել են մանկության տարիներին: Այդ բառերն են «բավարար է» և «արժանի եմ»:

Եվ այսպես` սկսենք «բավարար է»-ից …Ինչո՞ւ ենք մենք տառապում կյանքում: Մեզ միշտ ինչ-որ բան չի հերիքում: Չի բավականացնում փողը, չի բավականացնում սերը, չի բավականացնում ուշադրությունը, չի բավականացնում ինքնավստահությունը և այլն: Իսկ ի՞նչ կլինի, եթե չբավականացնելու վրա սևեռվելու փոխարեն, սկսենք մտածել այն մասին, թե ինչ ունենք: Չէ՞ որ Աշխարհը, Աստվածը կամ Կյանքը` ինչպես Ձեզ դուր է գալիս, մեզ տալիս է այն, ինչի մասին մենք մտածում ենք օրվա ընթացքում:

Փորձեք ասել ինքներդ` Ձեզ. «Ես բավականաչափ սեր ունեմ»: Ի՞նչ եք զգում, երբ ասում եք այդ: Վստահ ենք` ուրախ տրամադրությունը սկսում է բարձրանալ և, ահա, նաև արձանագրում եք.

«Ես բավականին փող ունեմ:
Ես բավականին առողջ եմ:
Ես բավարար սեր ունեմ:
Ես բավականին երջանի՞կ եմ,-կարող եք այս կերպ խաղալ ինչքան ցանկանում եք:- «Ճանապարհի վրա բավականին ազատ տեղ կա ինձ համար (եթե վարորդ եք):
Ես բավականին գեղեցիկ եմ, որպեսզի ինքնավստահ զգամ:
Ես բավականին ստեղծագործական էներգիա ունեմ:
Ես բավականին բարձր ինքնատիրապետում ունեմ և վստահություն` իմ բացառիկության առումով»:

Խաղացեք այս բառերով որքան կցանկանաք: 

Ձեզ երիտասարդ զգացեք, և կպարզեք, որ իրականում շատ բան ձեզ մոտ ավելին է, քան անհրաժեշտ է: Հենց այս կամ այն թեմայով կսկսեք ողբը, ամնիջապես հիշեք վերոհիշյալ բառերը և օգտագործեք դրանք` ըստ իրավիճակի: Այդ թեման բնորոշող բառով մտածեք մի դրական ասույթ և այն հաճախ կրկնեք կամ գրեք թղթի վրա ու փակցրեք տեսանելի տեղում:

«Բավարար չէ»-ն ձեզ համար չէ:

Դուք ամեն ինչ ունեք ավելի, քան բավարար չափով:

Շարունակելի

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել