Emedia.am-ը գրում է.

Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:

Խոյ

Դուք հակված եք խտացնելու գույները, կասկածամտորեն վերաբերվել մարդկանց ու մեղադրել բոլորին խարդավանքների մեջ: Անսպասելիորեն շատ էներգիա եք զգում, ինչպես նաև մարտական տրամադրվածություն ու բարձր վերարտադրելիություն: Անհրաժեշտ է զբաղել առօրեական գործերով, չշեղվել, վիճել միայն ըստ էության ու շատ քիչ: Կյանքն ավելի շարժուն ու հետաքրքիր է դառնում: Հնարավոր է` սա արմատական փոփոխությունների օր է:

Ցուլ

Մոտ օրերին կզգաք, որ զգացմունքների պոռթկման ներքո եք, անհոգությանը հրաժեշտ եք տվել ու տրամադրության կտրուկ անկումների հորձանուտում եք: Քննարկեք կարևոր թեմաներ, գործընկերների հետ հաստատեք գործողությունների պլանը: Անձնական հարաբերություններում հաշվի առեք ֆոնային լարվածության գործոնը, զգացմունքներին ազատություն մի տվեք: Ակտիվությունն ուղղեք նյութական բարեկեցության ամրապնդմանը:

Երկվորյակներ

Մեծ պոտենցիալ ունեցող օր է: Զբաղվեք այն ամենով, ինչ ձեզ համար իսկապես կարևոր է: Ձեր նախաձեռնողականությունը կարող է հավանության արժանանալ ղեկավարության կողմից: Քննարկեք բարդ իրողությունները, մի կողմ թողեք նախասիրություններն ու տնային գործերը: Առաջին տեղում աշխատանքն է ու մասնագիտական հարցերը: Հիմնախնդիրները կարող են բացահայտել թույլ կողմեր, իսկ դրանց շտկումը կամրապնդի ձեր դիրքերը:

Խեցգետին

Հաջողությունը ձեր ուղեկիցը կլինի ամենաբարդ իրավիճակներում: Գործեք զգուշությամբ, ընտրեք անցանելի ճանապարհներ, եթե զգում եք միջավայրի խոչընդոտող ազդեցությունը: Ապակողմնորոշման օր է: Ապագան դեռևս անհայտ է, բայց առկա է ինչ-որ բան փոխելու, լարվածությունը թուլացնելու կտրուկ պահանջմունք: Գործեք ըստ ձեր հետաքրքրությունների և երկար ժամանակով մի տարվեք կոնկրետ բանով:

Առյուծ

Հնարավոր են ընտանեկան անախորժություններ: Ձեզանից պահանջվում է զգոնությունը չկորցնել ու իրավիճակը գնահատել ըստ անհրաժեշտության: Ուշադիր եղեք ձեր վարքագծի նկատմամբ: Կրիտիկական պահ է: Եթե ստանաք անսպասելի տեղեկատվություն կամ հանդիպեք անսպասելի մարդու, լրջացրեք ձեր վերաբերմունքը: Հնարավոր են ճակատագրական փոփոխություններ ու գործունեության նոր ոլորտի ընտրություն:

Կույս

Եթե որոշակի նպատակ ունեք, գործեք ըստ դրա, դրսևորեք կամք, համառություն ու կայունություն: Դուք ապացույց եք ուզում ձեր ճանապարհի իրավացիության: Պրոֆեսիոնալիզմ դրսևորեք ու թեկուզ ցուցադրաբար վերահսկեք իրավիճակը: Պատրաստ եղեք ակտիվորեն մասնակցելու իրադարձություններին, հակառակ դեպքում դուք այնտեղ կհայտնվեք ձեր կամքից անկախ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել