1in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայն ընդունել է Ուկրաինայի արևելքում Malaysian Airlines ընկերության ինքնաթիռի կործանման վերաբերյալ որոշումը: Փաստաթղթին կողմ են քվեարկել ԱԽ-ի 15 անդամ երկրները, ներառյալ՝ Ռուսաստանը, փոխանցում է ITAR-TASS-ը:
ԱԽ-ի 2166 որոշումն «ամենավճռական կերպով» քննադատում է այն գործողությունները, որոնց արդյունքում կործանվել է ինքնաթիռը, և պահանջում է ողբերգության բազմակողմանի և անկախ հետաքննություն անցկացնել, որը «կհամապատասխանի քաղաքացիական ավիացիայի միջազգային նորմերին»:
ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջում է անմիջապես դադարեցնել կործանման վայրում «ռազմական բոլոր գործողությունները», ինչպես նաև պահանջում է «զինված խմբավորումներից, որոնք վերահսկում են կործանման վայրը, ապահովել հետաքննչական համապատասան մարմինների՝ այդ թվում նաև ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության անձեռնամխելիությունը և դեպքի վայրի հասանելիությունը»: