Life.panorama.am-ը գրում է.
Ծխախոտ արտադրող R.J. Reynolds Tobacco ընկերությունը, որն ԱՄՆ-ում ծխախոտագործության ծավալներով 2-րդն է, մահացած մարդու կնոջը դատարանի որոշմամբ 23 միլիարդ դոլար է վճարել: Այդպիսի որոշում է կայացրել Ֆլորիդայի դատարանը հուլիսի 20-ին: Ընկերությունը հայտարարել է, որ փոխհատուցման ենթակա գումարը, որն ամերիկյան պատմության մեջ ամենախոշորներից է, «դուրս է որևէ տրամաբանության սահմաններից»:
Սինտիյա Ռոբերտսոնը` 36 տարեկանում թոքերի քաղցկեղից մահացած Մայքլ Ջոնսոնի այրին, հայց է ներկայացրել ծխախոտ արտադրող ընկերության դեմ 2008թվականին: Փենսակոլա քաղաքի բնակչուհին հավաստիացնում էր, որ իր ամուսինը ծխել է օրական մինչև 3 տուփ ծխախոտ ավելի քան 20 տարի շարունակ:
«Նա չէր կարողանում ազատվել այդ վատ սովորությունից: Նա ծխում էր նույնիսկ իր մահվան օրը` 1996 թվականին», - հայտրարել է կինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ