Աբսուրդ է, բոլորն ուզում են գնալ Հայաստանից՝ այլ երկրներում մշտական բնակություն հաստատելու նպատակով... Հարգելիներս, բարի ճանապարհ, բայց հետո, որ ամերիգայեն կամ եվրոբայեն գաք՝ արդեն այստեղ ապրող հայերիս վերևից նայելով, չմոռանաք, որ մեր բոլորիս հողն ու ջուրը թեկուզ մի կերպ պահելու պարտականությունն այստեղ մնացողներն են իրենց վրա վերցրել... Բոլորս էլ կարող եք գնալ, մի քիչ ուշ-շուտ, լավ-վատ պայմաններով և այլն, բայց մնում ենք, և ոչ թե այն պատճառով, որ այստեղ իդեալական պայմաններ են, այլ որ բոլորովին անտեր չթողնենք մեր բոլորիս մի կտոր հողը... Յուրաքանչյուրս էլ կարող ենք այլ երկրում շատ ավելի փայլուն կարիերա և կյանք կառուցել, քան այս մի գրամ Հայաստանում, բայց հասկանում ենք, որ դա չենք կարող անել հեռվից հայրենիքը սիրելով և խնջույքների ժամանակ Հայաստանի կենացը խմելով... Ում հանդիպում եմ, գնալուց է խոսում, դեսպանատուն չկա, որ դիմացը հերթ չլինի... Միշտ գնացել ենք, հետո էլ ասել ենք, թե մեր հողերը տարան... Անտեր թողած հողը ո՞վ չի տանի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anihovhann/posts/678557158881124
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել