Արդեն երկրորդ տարին է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվում է ձմերուկի փառատոն:

Հուլիսի 19-ին Կարապի լիճը վերածվել էր ձմերուկային աշխարհի, որտեղ անգամ ձմերուկի ծառեր, ձմերուկային լամպեր, գնդակներ և այլ աքսեսուարներ կարելի էր գտնել:

Ջուսը, Նարեկ Մակարյանը, Իրինա Թովմասյանը, Դալիթան, Նարինե Դովլաթյանը, Արման Մարգարյանը իրենց ձեռքով կտրեցին և երևանցիներին հյութեղ ձմերուկ հյուրասիրեցին:

Մրցույթներ, հյուրասիրություն, մրցանակներ, հայտնիների հետ լուսանկարվելու հնարավորություն, ամենամեծ ձմերուկի խաղարկություն, ֆուրշետային մրցույթ. այս ամենը՝ 2014-ի Ձմերուկի փառատոնին:

Երևանի վարչական շրջանների ներկայացուցիչները, ինչպես նաև մասնավոր ֆուրշետային ընկերություններ փորձում էին պատրաստել ամենագեղեցիկ ու հետաքրքիր կոմպոզիցիաները ձմերուկից:
Միջոցառման հյուրերն ArmՏtar.am-ին պատմեցին իրենց այս մեկօրյա աշխատանքի մասին, ինչպես նաև հասցրին լուսանկարվել:

Արտավազդ Ամիրյան ( Slideart ընկերության տնօրեն)
Երկրորդ տարին է, ինչ իրականցնում ենք ձմերուկի փառատոնը, բայց այս տարի որոշեցինք մի փոքր այլ կերպ կազմակերպել՝ ավելացնելով նոր տաղավարներ, որտեղ լինելու է հյուրասիրություն, ֆուրշետային ընկերությունները ներկայացնելու են օրիգինալ ձմերուկային ստեղծագործություններ, ձմերուկներից պատրաստված լույսեր, տաղավար, որտեղ ցանկացողների մարմիններին կնկարեն գեղեցիկ ձմերուկներ:

Հետաքրքիր մրցույթներ են լինելու բեմում և բեմից դուրս, գեղեցիկ համերգ է կազմակերպվել այս երեկոյի համար:

Երգիչներ, հաղորդավարներ, ովքեր եկել են մեր քաղաքացիներին հյուրասիրելու, նրանց համար երգելու:


Ջուս
Հետաքրքիր նախաձեռնություն է, գեղեցիկ համերգ ենք պատրաստել, պարզապես շատ շոգ է, որը մի փոքր դժվարեցնում է մեր աշխատանքը:

Շարունակությունն` այստեղ