StounhenjՍթոունհենջը կառուցվել է 20-րդ դարում:  Անգլիա. հետպատերազմյան քառասնական թվականներ: Հարկավոր էր վերականգնել հիտլերյան ռմբակոծությունից ավերված քաղաքներն ու գործարանները:

Միայն թե շրջանաձև ուրվագծով շինհրապարակը ընդհանրապես նման չէր նոր կառուցվող գործարանի: Շուրջը մղոններով ձգվող դատարկ տարածքներ էին: Հողատարածքը պատկանում էր Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությանը: Սա կարևոր է, որովհետև կողմնակի անձինք մուտք չէին կարող ունենալ մինչ շինարարության ավարտը: Եվ հասարակությանն էլ կարիք չկա բացատրել՝ ինչու պիտի դատարկ տարածքում ոչ մի տեղ չգնացող երկաթուղի կառուցել:

Այստեղ պետք  է կառուցվի մեծագույն կեղծիքը, որը կստիպի ողջ աշխարհին հարգել անգլոսաքսերի «հնագույն արմատները», իրական հողի վրա կդրվեն Արթուր արքայի և Առյուծասիրտ Ռիչարդի մասին պատմությունները, կշրջանառվեն այն տեսությունները, որի համաձայն, Անգլիան և Հռոմը կառուցել են սլավոնները…

Աշխատանքները կընթանան շուրջ 10 տարի: Ճիշտ այնքան, որքան ժամանակում ստեղծվեց պատմական մեկ այլ զեղծարարություն՝ Թութանհամոնի գերեզմանը: Իհարկե, սա մասշտաբայնությամբ չի հասնի ամենամեծ կեղծիքին՝ Չինական պարսպին, բայց կարևորը ոչ այնքան չափսերն են, որքան ճիշտ ՓիԱրը: Իսկ դա Մեծ Բրիտանիան կանի լավ: Զուգահեռաբար կթխվեն գրական և «գիտական» աշխատանքներ, կարգի կբերվեն գրադարանային նյութեր և «հին ձեռագրեր»: Պատվիրատուն գոհ կմնա:

Բնականաբար, այդչափ երկար գործընթացը դժվար կլինի չնկատել, այդ պատճառով շինարարությունը կկոչվի վերականգնում:

Միայն թե, Քրիստոֆեր Չայլլինձեյլը՝ Քեմբրիջի համալսարանի Հնագիտության և Մարդաբանության թարգարանի տնօրենը, հրապարակավ կխոստովանի, որ «գրեթե բոլոր քարերը այս կամ այն կերպ տեղափոխվել են և դրվել բետոնի մեջ»: Բայց մենք լուսանկարներում տեսնում ենք ոչ թե բետոնի մեջ դրված քար, այլ երկաթբետոնե շաղախե կաղապար, որը միայն դրսի կողմից է հիշեցնում «քար»:

Սա նշանակում է, որ «Սթոունհենջը» կառուցվել է, ոչ թե վերականգնվել:

Աղբյուրը՝  http://buuu.ru/774-stounhendzh-novodel-hh-veka-obman-poddelka.html

Լուսանկարը՝  www.svarogday.com/wp-content/uploads/s089.jpg

Ռուսերենից փոխադրեց Նունե Մովսիսյանը

Կարող եք կարդալ նաև՝  Զորաց քարեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել